
Էդուարդ Նալբանդյանը վերջապես գնացել է ԱԺ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին տարիներին առաջին անգամ մասնակցում է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին` անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումներին: Նշենք, որ նախկինում պատգամավորների մշտական հարցերի շարքում առաջինը եղել է` ո՞ւր է անձամբ Նալբանդյանը: ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ֆինանսական ցուցանիշները:
Ըստ նրա` ԱԳՆ ծրագրերի համար դրամական միջոցներն առկա են եղել ամբողջությամբ, իրականացվել է 19 ծրագիր, նաև հատկացումներ են եղել կառավարության պահուստային ֆոնդից և օգտագործվել է 13 մլրդ 938 մլն դրամ: Փոխնախարարի խոսքով` մեծ տեսակարար կշիռ են ունեցել դեսպանությունների պահպանության ծախսերը, միջազգային կազմակեպություններին անդամության ծախսը կազմել է` 1 մլրդ 821 մլն դրամ, աշխատակազմի պահպանությանը` 1.2 մլրդ, պահուստային ֆոնդից հատկացվել է 175.6 մլն դրամ: «Պետական արարողակարգի բյուջեն համեմատաբար համեստ է եղել` 191 մլն դրամ»,- նշեց Ա. Ջանջուղազյանը: