Microsoft-ը դարձյալ աշխատակիցների է ազատում աշխատանքից

Microsoft-ը պլանավորում է աշխատանքից հեռացրած 18 հազար անձանց թիվը ավելացնել, հայտնում է Reuters-ը:

Անցած տարվա հուլիսին կորպորացիան հայտարարեց անձնակազմի կրճատման պլանների մասին ու այս տարվա հունիսին աշխատանքից ազատեց իր աշխատակիցների 14 տոկոսին:

Չի հաղորդվում, թե քանի աշխատակցի է նախատեսվում աշխատանքից ազատել, սակայն նշվում է, որ աշխատանքից ազատումները հիմնականում կվերաբերեն սմարթֆոնների արտադրման ու սարքերի մշակման ստորաբաժանումներին, որ Microsoft-ը գնել էր Nokia-ից:

Անցած ամիս Microsoft-ն աշխատանքից հեռացրել է նաև Nokia-ի նախկին ղեկավար Սթիվեն Էլոփին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031