Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը նախորդ շաբաթ

Հուլիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,943,498 դոլար 473.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,038,873 ԱՄՆ դոլար 475.76 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 3,250,000 ԱՄՆ դոլար 475.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 4,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 475.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,585,242 EUR 522.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,973,311 EUR 526.91 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,066,918,769 ռուբլի 8,32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 243,651,341 ՌԴ ռուբլի 8.47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս