Արտագաղթի տեմպը նվազել է

Այս տարի հունվար-հունիս ամիսներին օդային ճանապարհով («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) Հայաստան է ժամանել 407 հազար 559 մարդ, իսկ մեկնել է 437 հազար 101 մարդ: Բացասական սալդոն անցած 6ամսում կազմել է 29 հազար 542 մարդ:

Քաղավիացիայի հրապարակած տվյալների համաձայն, 2014թ. հունվար-հունիսին օդային ճանապարհով ժամանել էր 421 հազար516 և մեկնել՝ 465 հազար 893 մարդ: Բացասական սալդոն եղել էր 44 հազար 377 մարդ:

Նախորդ տարվա համեմատ այս տարի արտագաղթող քաղաքացիների թվի այս զգալի պակասումը կարելի է բացատրել երկու կերպ՝ կա´մ մեկնելու հնարավորություն ունեցողների մեծ մասն արդեն հեռացել է երկրից, կա´մ ՀՀ իշխանությունների ջանքերն են արդյունք տալիս և արտագաղթի ծավալներն են կրճատվում: Ընտրությունը թողնում ենք ընթերցողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031