Բաժիններ՝

Տրանսֆերտները շարունակում են նվազել

Այս տարվա հունվար-մայիսին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 519.4 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2015թ. մայիս ամսվա տեղեկագրից։ 2014 թվականի նույն ժամանակահատվածում տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 763.8 մլն դոլար։

Փաստորեն՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ուղարկվող տրանսֆերտները նվազել են 244.4 մլն դոլարով կամ 47%-ով։

Հետաքրքիր կլինի նշել նաև, որ նախորդ տարվա հունվար-մայիսին միայն Ռուսաստանից ավելի շատ գումար էր փոխանցվել Հայաստան (549.5 մլն դոլար), քան այս տարի՝ բոլոր երկրներից միասին։ ՌԴ-ից փոխանցումները այս տարվա առաջին 5 ամիսներին կազմել են 306.4 մլն ԱՄՆ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031