«Էքսպո-2015»-ին Հայաստանի չմասնակցելու պատճառները. Banks.am
Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում Միլանում ընթացող «Էքսպո-2015» համաշխարհային ցուցահանդեսին: Չմասնակցելու պատճառը Մեդիամաքսը պարզել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Հայաստանը չի մասնակցում «Էքսպո-2015»-ին կառավարության որոշմամբ:
Այստեղ նշել են, որ դեռեւս մարտին կառավարությունը որոշել էր, որ Միլան քաղաքում կայանալիք «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար» խորագրով «Միլան Էքսպո-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի պաշտոնական մասնակցությունը 2015 թվականին նպատակահարմար չէ` կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ դրա շրջանակներում նախատեսված մի շարք միջոցառումների կազմակերպմամբ, որոնց շրջանակներում ակնկալվում է արտասահմանյան հյուրերի մեծ հոսք:
«Բացի այդ, Միլան քաղաքում կայանալիք «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար» խորագրով «Միլան Էքսպո-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար պահանջվում է 1237.1 մլն դրամ, որից ցուցահանդեսի հրատապ կազմակերպչական աշխատանքները կազմակերպելու համար 2015 թվականի առաջին եռամսյակում հարկավոր կլինի ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 597.4 մլն դրամ»,- նշվում է էկոնոմիկայի նախարարության պատասխանի մեջ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում