Աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԱԷԿ-ում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ մայիսի 26-ին ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների վ երաբերյալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը մասնակցել է ՀԱԷԿ-ի ղեկավար և ինժեներական անձնակազմը։ Քննարկվել է ատոմակայանի պլանային նախազգուշական աշխատանքների ընթացքում երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների ընթացքը։

Արձանագրվել է, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։

Խորհրդակցության արդյունքներով տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ ինչպես աշխատանքների պատշաճ իրականացման, այնպես էլ ժամկետների պահպանման վերաբերյալ։ Առաջրակվել է կազմակերպել համատեղ քննարկում՝ ՀՀ կառավարությանն ա ռընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031