Բաժիններ՝

«Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները Երևանում կքննարկեն բիզնեսի համար ԵԱՏՄ տարածքում ստեղծված նոր հնարավորությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական դեպարտամենտը Միջազգային ֆինանսական «Աստանա» կենտրոնի հետ համատեղ հոկտեմբերի 22-ին կազմակերպում է «Միջազգային ֆինանսական «Աստանա» կենտրոն»-ԵԱՏՄ-ում բիզնեսի համար նոր հնարավորություններ» թեմայով նիստ:

Միջոցառումը տեղի կունենա Երևանում` «Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային ֆորումի շրջանակում: Այն կազմակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը` ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների աջակցությամբ:

Միջոցառմանը կմասնակցեն ԵԱՏՄ երկրների ազգային և առևտրային բանկերի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, բիզնես ասոցիացիաների և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս