Բաժիններ՝

Փոխվարչապետ Ավինյանը «Նաիրիտ գործարան»-ի պարտատերերի խորհրդի անդամների հետ քննարկել է սնանկացման գործընթացի խնդիրները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ հունիսի 14-ին տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում: Քննարկման առանցքում են եղել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկացման գործընթացում առաջացած խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, խորհրդակցության ընթացքում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկացման գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը հակիրճ ներկայացրել է սնանկացման գործընթացը, որի վերաբերյալ պարտատերերը հայտնել են իրենց դիրքորոշումները:

Քննարկման արդյունքում փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝

  • առաջիկայում մշակել չափորոշիչներ՝ գործարանը պոտենցիալ ներդրողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ,
  • հստակեցնել գործարանի պահպանման հնարավոր մեխանիզմները,
  • ընդունվել է ի գիտություն կառավարիչի տրամադրած տեղեկությունն առ այն, որ աճուրդի իրականացման գլխավոր նախապայման է հանդիսանում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման վերաբերյալ համապատասխան բիզնես-առաջարկի առկայությունը, որը ենթակա է քննարկման «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի և ՀՀ կառավարության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930