Կոշիկի արտադրության 200-ից ավելի ընկերություններ նամակ են հղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին չինական ապրանքների նոր մաքսեր չսահմանելու խնդրանքով, որոնք պետք է ուժի մեջ մտնեն սեպտեմբերի 1-ին:
Նույնիսկ Ամուլսարի ծրագրի վերականգնումն այլևս հիմք չէ Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ արտաքին ներդրողների, առանց այն էլ՝ ցածր վստահությունը հետ բերելու համար։ Դրա համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։
Գուցերիեւները հինգերորդ տարին անընդմեջ պահպանում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի առաջին տեղը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի շրջանակներում կազմակերպված «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկմանը, որը վարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Դժվար է ասել, թե ՀԴՄ-ների հետ կապված խնդիրը լուծվել է, ուղղակի հայտարարվեց, որ չեն տուգանելու, մինչև այդ ընկերությունները կներկրեն ՀԴՄ սարքեր և վստահ կլինեն, որ հասանելիությունը կա»։
Գյումրի քաղաքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի։ Նախաձեռնողը «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊ ընկերությունն է, որը հիմնվել է հատուկ այս ազատ տնտեսական գոտին կազմակերպելու նպատակով:
«Գումարի տակ պետք է լինեն ծրագրեր, իշխանությունների քաղաքականության համապատասխան գործիքակազմեր, որի մեջ առաջին հերթին հարկային քաղաքականությունն է, որը դեռ ինչ-որ տեղ անորոշությունների դաշտում է, որոշումները կայացված ու քվեարկված են, բայց հավանաբար մյուս տարվանից ամբողջ ծավալով կկիրառվեն։ Դա անհրաժեշտ պայման է»։
Վրաստանի ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենեթաձեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ լարիի փոխարժեքի արժեզրկման պատճառով։
Իրանը պնդում է, որ Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրադրությունը կկայունանա, եթե ԱՄՆ-ը դադարեցնի տնտեսական պատերազմը Թեհրանի դեմ:
«1.5 ամիս առաջ «Ինեկոբանկն» ինձ հրավիրեց, ասաց, որ «Ձյունիկ» սառնարանը վաճառում ենք: Ես ասացի, որ կարող եմ 2 մլն կրեդիտով վերցնել, 2 մլն էլ կրեդիտ ավելացրեք, որովհետև ամբողջը պետք է վերանորոգվեր: Այնտեղ սանիտարական պայմանները չէին համապատասխանում նորմերին: Մենք պայմանավորվեցինք, իրենք ասացին՝ Մոսկվայից ինչ-որ մեկը գնելու ցանկություն ունի, եթե չգնի, կվաճառենք ձեզ: Հետո Մոսկվայից Արթուր անունով մեկը ցանկություն հայտնեց 2.5 մլն դոլարով շենքը գնել ու վերանորոգել: Պայմանագիրը պատրաստ էր, բայց չստորագրվեց»
«Ես առաջին անգամ եմ լսում, որ սառնարանի պահեստային մասն այրվի, դա աբսուրդ է, այնտեղ -18 -20 աստիճան սառնություն կա, ո՞նց կարող է այրվել: Սպասում ենք ԱԻՆ-ի եզրակացությանը, բոլորս դրան ենք սպասում»:
«Լիդիան» ընկերությունը հաշվարկել է, որ հաստատված պաշարների սահմաններում կարող է գործել 10 տարի, յուրաքանչյուր տարում կարող է վերամշակել մոտ 10 մլն տոննա հանքաքար: Դրանք այն քանակային ցուցանիշներն են, որոնք ճանաչվել են պատկան մարմինների կողմից, և, որոնց հիման վրա տրվել են համապատասխան շահագործման թույլտվություններ:
Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը, վերջինիս կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն, բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3:
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Մոսկվայում, կքննարկվի պետությունների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը:
ՀՀ կենտրոնական բանկը հանրային լայն քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է դադարեցնել արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:
Գյուղատնտեսությունը դարձել է Հայաստանի տնտեսության աքիլեսյան գարշապարը։ Երբ այն հանում ենք ցուցանիշներից, տնտեսության վիճակագրական պատկերը բարելավվում է, իսկ երբ ներառում ենք, սկսում է վատանալ։
Չինաստանում ամերիկյան ընկերությունների ներդրումները շարունակում են աճել, չնայած երկու երկրների միջեւ առկա առեւտրական հակասություններին: Այս մասին հայտնել է Financial Times թերթը՝ վկայակոչելով Rhodium Group-ի կատարած հետազոտությունը:
Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ, հաջողությամբ ավարտել է դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:
Հատկապես Էդգար Ղազարյանը, լինելով նախկին մարզպետ, պետք է որ քաջատեղյակ լիներ, որ այդ տարիներին Ընկերության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու նպատակով 2 անգամ կատարվեցին իրավական ակտերի փոփոխություններ, որոնց պայմաններում Ընկերությունը ստիպված էր կատարել նախագծային փոփոխություններ և ամեն անգամ իրականացնել նոր ՇՄԱԳ-ներ։
Մինչ հասարակությունը վերջին օրերին երկփեղկվել և ակտիվորեն քննարկում է կառավարության համառ ջանքերով Ամուլսարի շուրջ ծագած «հակամարտությունը», հանքարդյունաբերության ծավալները Հայաստանում շարունակում են ոչ պակաս բարձր տեմպով ավելանալ։
Մոլորակի տասը ամենահարուստ մարդիկ օգոստոսի 23-ին ավելի քան 14 մլրդ դոլար են կորցրել ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական հակամարտության սրվելու ֆոնին համաշխարհային բորսաների անկման պատճառով:
«Հրանտ Բագրատյանը մի՞թե տիրապետում է ամբողջական ինֆորմացիայի։ Այսօր Տիգրան Ավինյանը հրապարակել է տարբեր բնագավառների աճը՝ 14-15%, իսկ այն ոլորտները, որ թույլ են եղել, դրանց պատճառով է ընդհանուր տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ) 8.1% իջել։ Ամբողջական տեղեկատվությանը մենք այս պահին չենք կարող տիրապետել»:
ՉԺՀ-ի Պետխորհուրդը կարգադրություն է արել ձեռնամուխ լինել Չինաստանի տարածքում ազատ առեւտրի վեց նոր փորձարարական գոտիների ստեղծմանը: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (ՉԿՀ):
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում.
Աստիճանաբար կխորանան բյուջետային խնդիրները, իսկ նոր տարուց պրոբլեմատիկ կդառնա դրամի փոխարժեքը (ավելի վաղ էինք կանխատեսել, բայց հետաձգվեց մեկ տարով ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի աննախադեպ, բայց, ավաղ, ժամանակավոր, ծավալների պատճառով)։
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե կառավարությունը լուրջ քայլեր է անում աշխատավարձերն ավելացնելու ուղղությամբ, վիճակագրական տվյալները չեն ենթարկվում այդ տրամաբանությանը։ Դրանք վկայում են, որ աշխատավարձի աճը Հայաստանում իշխանափոխությունից հետո նույնքան դանդաղ է տեղի ունենում, ինչքան իշխանափոխությունից առաջ էր։ Այս առումով էական բան չի փոխվել։
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն օրվա հետ համեմատած, մեր հայրենակիցներից 8200 մարդ լքել է բիբլիական հայրենիքը։ Պաշտոնական վիճակագրության լեզվով դա ձևակերպվում է այսպես․ «Մշտական բնակչությունը հուլիսի 1-ի դրությամբ նվազել է 8200 մարդով»։ Այսօրվա համար՝ այսքանը։
2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտների 25 տոկոսանոց աճը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանել էր «աննախադեպ»: 168.am-ը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք բիզնեսի համար ծանր բեռ է եղել այս հավելագրումը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «ԱՊԱՎԵՆ» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը, սակայն, կարծում է, որ բյուջեի հավելյալ մուտքերը հիմնականում ապահովվել են ներկրված ավտոմեքենաների հաշվին:
Մի բան ակնհայտ է, որ փաստաթղթի ընդունումը պետք է արագացնենք, կամ փոխենք ժամկետներն ու ցուցանիշները, սկսենք հաջորդ տարվանից: