ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ (այդ թվում՝ 35-ի մոտ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)՝ հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, ինչպես նաև իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով: Հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ապրիլի 12-ին դրական եզրակացություն ստացավ պետական տուրքի և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պաշտպանում է տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը։
«Իրավական տեսանկյունից պետական տուրք սահմանել ցեմենտի ներմուծման համար՝ դա ուղղակի անընդունելի է, որովհետև նմանատիպ իրավական ռեժիմ չի կարող գոյություն ունենալ: Հարց կարող է առաջանալ՝ ներմուծման ժամանակ պետությունն ի՞նչ ծառայություն է մատուցում տնտեսվարող սուբյեկտին կամ ներմուծողին, որ դրա դիմաց էլ գանձում է 22.000 դրամ պետական տուրք»
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել անշարժ գույք «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորման նոր բարելավված պայմաններով: Այժմ բնակարան գնելը Երեւանում եւ մարզերում՝ ավելի հեշտ է ու շահավետ.
«Գաջ» ՓԲԸ-ն մեղադրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանին՝ մրցակից ընկերություններին շանտաժով շուկայից դուրս մղելու համար:
Բանկը շարունակում է ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկել խնդրահարույց վարկային պարտավորությունների վերակառուցման և վերաֆինանսավորման գործիքներ: Մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը Արդշինբանկը կընդունի գրավով չապահովված խնդրահարույց մանրածախ վարկերի և վարկային գծերի գծով կուտակված տույժերի/տուգանքների ներման դիմում-հայտեր՝ Արդշինբանկում գործող պայմաններին համաձայն:
Ռուսաստանի կառավարությունն արգելել է ռուսական նավթի ու նավթամթերքի արտահանումն Ուկրաինա:
Հայկական ծագում ունեցող 8 ռուսաստանցի գործարարներ հայտնվել են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում։
«Ես ասել էի, որ գազի ներկրման գինը բարձրացել է հունվարի 1-ից և, բնականաբար, քանի դեռ վերջնական սպառողների սակագները չեն բարձրանում, ապա այդ տարբերությունն էլ փոխհատուցվում է ընկերության կողմից:
Կոնվերս Բանկում ամփոփել են Գարնանային տոների կապակցությամբ մրցույթի արդյունքները: Մրցույթի շրջանակում՝ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընթացքում, Բանկն իր Woman’s քարտապաններին էր առաջարկել կատարել անկանխիկ գործարքներ, կուտակել Գարնանային միավորներ և մեկնել Շրի Լանկա 8 օրյա ուղևորության( ուղեգիրը՝ նախատեսված 2 անձի համար):
Ամերիկացի անվանի տնտեսագետ, պրոֆեսոր Սթիվ Հենքը հայտարարել է, որ Թուրքիայում ինֆլյացիայի (գնաճ) իրական մակարդակը 43 տոկոս է։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքները թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ:
Ս.թ. ապրիլի 17-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, իր ելույթում անդրադարձել է նաև ՊԵԿ քննչական վարչության դերակատարմանը:
Շարունակելով ընդլայնել իր մարզային մասնաճյուղերի շարքը՝ «Ամերիաբանկ»-ը ապրիլի 17-ին իր դռները բացեց ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հաճախորդների առջև:
Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվում են «Պատրաստված է Ղրիմում» մակնշմամբ ապրանքների գնումից՝ դա բացատրելով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությամբ:
Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 17-ից հայտարարում է «Ապրիր հայերեն» արշավ, որը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրության ու ճանաչմանն ու զարգացմանը: Բոլոր նրանք, ովքեր ս.թ. ապրիլի 17-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկում կներդնեն դրամային բանկային ավանդ, կստանան հաճելի անակնկալ՝ հայրենական ընկերության կողմից արտադրված նվեր:
Այն, ինչ այսօր փորձ է արվում անել գազամատակարարման համակարգում, ուղղված է ոչ թե՝ պարտքի փակմանը, այլ՝ ապագայում նորի չառաջացմանը։ Իսկ մինչ այդ, գազի թանկացման դիմաց Հայաստանը պարտք է կուտակում ռուսական մատակարարին, որը, հայտնի չէ, թե ով պետք է վճարի։
«Սրանից որոշ ներդրողներ, հնարավոր է, վախենան, ընդ որում, այնքան, որքան Ամուլսարի դեմ հ/կ-ների այս պայքարից: Բայց եթե տնտեսական հեղափոխություն ենք ուզում քաղաքականից հետո, ուզենք թե չուզենք, այս խոչընդոտներին հանդիպելու ենք: Կարևորն այն է՝ բոլորին ստիպենք, համոզենք, որ նոր պայմաններում ենք աշխատում»:
«168 Ժամի» տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն իր պատգամավորների գլխին «շանթ ու որոտ է տեղացել»՝ այդքան մեծ բացթողնման համար: Եվ նույն օրը՝ ապրիլի 12-ին, «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցները ծանուցումներ են ստացել՝ 2 ամսից աշխատանքից ազատման մասին, որի արդյունքում էլ ոտքի են ելել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հակակոռուպցիոն փորձագետներ Անգա Թիմիլսինային, Աիդա Արությունովային և Համաշխարհային բանկի գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսիին:
Երևանում ապրիլի 16-ին անցկացվեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը:
«Այսօրվա իշխանություն ձևավորած քաղաքական ուժը և՛ քաղաքապետի, և՛ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հիմնականում ասում էր՝ այ, հիմա մենք կգանք իշխանության և կկազմենք ծրագիր, բայց որպես կանոն՝ լինում է հակառակը, կազմում են ծրագիր, որովհետև անցելու է 1-2 ամիս ու մեկ տարի, և դու ասելու ես, թե ի՞նչ ես արել:
«Ինչ Անանյանը եկել է պաշտոնի, ոչ թե մի օր, տաս օր, 15 օր, ամբողջ ուղղությունը Ծառուկյանն ա: Ես էլ ասել եմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, ինչքան ուզում եք ստուգեք: Այնտեղից դուրս չեն գալիս»:
«Ցեմենտի գործարանի աշխատողների շահերը համապատասխան վարչապետը պաշտպանում ա, սեփականատերը պաշտպանում ա, պետք է միայն պահանջվի հանձնաժողովի նախագահից, որ երեկ էլ երեկոյան հանդիպել էին Թունյանը, Սեյրանը և Սարգսյանը՝ չորրորդ մարդի հետ, որ սա անընդունելի ա»:
«5-րդ ալիք»-ի «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը:
Որպեսզի ասվածը հիմնավոր լինի, բերենք որոշ ցուցանիշներ. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2018թ. ապրիլին Հայաստանում հայտարարագրված է եղել ավելի քան 538,3 հազար աշխատատեղ։ Նույն տարվա հունվարի համեմատ կամ մինչև իշխանափոխություն՝ աշխատատեղերի քանակն ավելացել է 28,7 հազարով։
«Եթե մենք խոսում ենք պարգևատրումը՝ որպես ինստիտուտի մասին, կարծում եմ, այն պետք է՝ որպես խրախուսանքի ձև, մշտապես լինի: Այլ հարց է, որ սրանով չպետք է փորձենք երկակի զուգահեռ իրականություններ ստեղծել»:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մարդկային ռեսուրսների կառավարման «HR-TECH 2019» համաժողովի շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ԱՊՀ-ում տարվա լավագույն HR-թվային նախագիծ» անվանակարգում: