Էրիկ Գրիգորյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

«Ամուլսարի կողմից ներկայացված են գործողություններ, ծրագիր և ազդեցություններ, որտեղ պետական մարմինները, Ակադեմիայի ինստիտուտները և «Էլարդ» ընկերությունը որոշակի անհամապատասխանություններ են տեսել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման հարցին։

Նախարարի խոսքով՝ գործընթացները Քննչական կոմիտեն է իրականացնում, ներգրավված է նաև Տեսչական մարմինը, և եթե պարզվի, որ ներկայացված որոշակի տվյալները կամ որևէ գործընթացներ օրենքին հակասում են, ապա դա կունենա հետևանք։

Հարցին՝ Ամուլսարը տանող ճանապարհները դեռևս փակ են, հնարավո՞ր է՝ իրավապահների կողմից բիրտ ուժ կիրառվի, նա պատասխանց, որ բազմիցս նշել է, որ ուժ կիրառելու հետ կապված որևէ զարգացումներ չեն ակնկալվում։

«Բայց ինչպես և նշեցի՝ ճանապարհների փակ լինելը՝ մեր այն գործընթացները, որոնք այս պահին մենք իրականացնում ենք՝ ուսումնասիրելով այդ ազդեցությունները, ներկայացված փաստաթղթերը, մեզ խոցելի է դարձնում»,- եզրափակեց  Էրիկ Գրիգորյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս