Բաժիններ՝

«Նախագծում կանխատեսված է տնտեսական աճի 4.9 տոկոս ցուցանիշը, որը թույլ է տալիս ունենալ կառավարելի ռիսկեր»

Հայաստանում 2020-ին բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, ինչը թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր: Հարկային եկամուտները հաջորդ տարի կլինեն 0.3 տոկոսով ավելի: Այս մասին Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներին հայտեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախագծում կանխատեսված է տնտեսական աճի 4.9 տոկոս ցուցանիշը, որը թույլ է տալիս ունենալ կառավարելի ռիսկեր` արդեն դրա հիման վրա ձևավորված բյուջետային շրջանակի տեսանկյունից: Համարվում է, որ տնտեսական աճի ամենաբարձր հավանականությունը հենց այս ցուցանիշներին է բաժին ընկնում: Գնահատվում է, որ կարող է լինել ինչպես համեմատաբար ավելի ցածր ցուցանիշ, եթե արտաքին ազդակները լինեն բացասական, այնպես էլ բարձր: Այսինքն` տնտեսական աճը կարող է լինել նաև, օրինակ, 6-8 տոկոսի միջակայքում, սակայն ավելի քիչ հավանականությամբ, քան 4.9 տոկոսը»,- ասաց Ջանջուղազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս