ՀՀ վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2018 թ. մակրոտնտեսական ամփոփ ցուցանիշները։ Ըստ այդմ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.8%։
Այս տարի Երևանում և մարզերում` Վանաձոր, Մասիս, Ապարան և Արարատ քաղաքներում, Յունիբանկը նախատեսում է բացել 5 նոր մասնաճյուղ: Մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու զարգացումը պայմանավորված է բիզնեսի ծավալների աճով և հաճախորդների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմամբ: Նոր մասնաճյուղերը կբացվեն բանուկ հատվածներում և կունենան ընդարձակ սպասարկման սրահներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս և մի շարք այլ խախտումների համար հաշվարկվել է «Սահակյանշին» ՓԲ ընկերության կողմից պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելի քան 1 մլրդ 432 մլն ՀՀ դրամ հարկային պարտավորություն:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ տնտեսական հեղափոխությունն արդեն սկսվել է, բայց երբեք չի ավարտվելու։ Այս մասին այսօր նա հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ Թեղուտի հանքավայրը վերագործարկվի։ Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե հույս կա՞, որ Թեղուտի հանքը կվերագործարկվի, նա դրական պատասխան տվեց:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղյակ չէ, թե չինացիներն ինչ են անում «Նաիրիտ» գործարանում։
Կառավարության որոշմամբ «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն կվերակազմակերպվի՝ միացվելով «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին:
«Նաիրիտի» համակարգող խումբը կոչ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ հետաքննել, թե ի՞նչ հիմքով են չինացիները մուտք գործել ռազմավարական նշանակություն ունեցող այս գործարան, և այդ ի՞նչ գործարք են մտադրվել «գլուխ բերել» իշխանությունների թիկունքում։
Պետեկամուտների կոմիտեի շուրջ աղմուկը վերջին շրջանում ոչ մի կերպ չի հանդարտվում։ Թվում է, թե մոտեցել է Դավիթ Անանյանին և կոմիտեի մի շարք պաշտոնյաներին հրաժեշտ տալու ժամանակը։ Իհարկե, կառավարության ղեկավարն առայժմ կարծես չի շտապում։ Բայց դա չի նշանակում, թե կոմիտեում պաշտոնանկությունները սարերի հետևում են։
Կենսաթոշակային ապահովության բնագավառում 2018 թվականին շարունակվել են օրենսդրության կատարելագործման, քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի պատշաճ իրականացման, «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի շահագործման աշխատանքները:
«Երկրում բացակայում է տեսլականի մշակումը: Եթե չունենք նպատակ, թե դեպի ուր ենք գնում, այն արդեն տնտեսական սպառնալիք է: Տնտեսական անվտանգությունն այսօր լուրջ խնդիր է մեզ համար: Վերջին հաշվով, Հայաստանում կան և՛ երիտասարդ, և՛ միջին տարիքի բավական լուրջ փորձառություն ունեցողներ, և առանց նրանց գիտության՝ առայժմ հրապարակ են նետվում գաղափարներ, կայացվում են կամայական որոշումներ, որոնց հետևանքները, կարծում եմ, որևէ մեկը դեռ չի պատկերացնում, թե ինչպիսին կարող են լինել»:
Վերջին շրջանում ԶԼՄ-երով, սոցիալական ցանցերով, պաստառների միջոցով ագրեսիվ կերպով գովազդվում են «Վարկեր», որոնք, համաձայն Կենտրոնական բանկի ուսումնասիրությունների, որպես կանոն՝ առաջարկվում են, այսպես կոչված, վարկային խորհրդատուների (միջնորդների) կողմից:
Իրանը հայտնվել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարդ տնտեսական իրավիճակում:
2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է ռեկորդային աճ Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի օգտատերերի քանակով: 2018 թ-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգում գրանցված հաճախորդների քանակը աճել է 10 անգամ` հասնելով 120 000-ի, այն ինչ 2018 թ. սկզբին օգտատերերի թիվը ընդամենը 15 700 էր:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը հունվարի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը։
Ներքին սպառողի համար գազի սակագինն անփոփոխ թողնելու վերաբերյալ Հայաստանի կառավարությունը դեռ բանակցությունների մեջ է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հայաստանում ակնկալվող տնտեսական բարեփոխումների մեկնարկը, որը մեծապես կապվում է Հարկային օրենսգրքում նախատեսվող վերանայումների հետ, հետաձգվում է ևս մի քանի ամսով։ Կառավարությունը պատրաստ չէ հարկային օրենսդրության փոփոխությունները կիրառել նույնիսկ տարվա կեսից։
Intel կորպորացիան որոշում է ընդունել 40 մլրդ շեքել (շուրջ 11 մլրդ դոլար) ներդնել Իսրայելի տնտեսության մեջ:
Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը:
Տանզանիայի կոկորդիլոսները Հայաստանի մուտքի վիզա են ստացել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 29-ի նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%:
Հայաստանը հետաքրքրված է երկրի տարածքում գազի կամ նավթի տարանցիկ խողովակ կառուցելու նախագծերով:
Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվել է վերացնել տնտեսական մենաշնորհները:
Արդշինբանկը ներգրավել է 35 մլն ԱՄՆ դոլար Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ կնքված Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագրի (Club Trade Finance Facility) շրջանակներում: Սա երկրորդ ակումբային պայմանագիրն է ստորագրված Արդշինբանկի, Սիթիբանկի և ԱԶԲ-ի միջև, որը հստակ վկայում է նախորդ վարկի հաջողութան և վստահելի համագործակցության մասին:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս հրապարակումը՝ գրելով. «Այս ցուցանիշի իմաստն այն է, որ Հայաստան են ներկրվել ապրանքներ, որոնք անհրաժեշտ են արտադրության կազմակերպման համար:
«Երբ խոսում ենք տնտեսական թռիչքի մասին, պետք է քաջ գիտակցենք, որ թռիչքն ինքն իրեն չի լինելու, այդ «թռիչքի» համար պետք է նախ ինքնաթիռ կառուցել, օդաչուների պատրաստել, օդանավակայան ունենալ, և այլն, իսկ այդ ամենը քրտնաջան աշխատանք ու հսկայական պոտենցիալ է պահանջում»:
«Նախորդ տարի ԵԱՏՄ-ում բավականին բարենպաստ իրավիճակ է եղել, քանի որ ունեցել ենք ստաբիլ միկրոտնտեսական վիճակագրություն։ Ավելին՝ համախառն ներքին արդյունքը հասել է 1,9 տոկոսի, և որոշ երկրների համար այդ ցուցանիշը որոշ չափով բարձր է եղել, այսպիսով՝ Հայաստանում 6.2 տոկոս է, Ղազախստանում՝ 4, իսկ Բելառուսում՝ 3.7 տոկոս»
«Փորձ է արվում հանրությանը շփոթության մեջ գցել և ասել, որ հարկային բեռը շահութահարկի մասով նվազում է՝ դառնալով 18 տոկոս, այնինչ ընդհանուր դառնում է 23 տոկոս»:
Ռուսական գազի թանկացման պայմաններում հաճախակիացել են քննարկումները, որ իրանական գազը կարող է ավելի շահավետ լինել Հայաստանի համար:
2018թ․ հունվար–նոյեմբեր ամիսներին Թուրքիայից ձմեռային հագուստի արտահանման ծավալը կազմել է 470 մլն դոլար։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ վկայում են Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալները։