Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:
Լուրջ խնդիր կա թաքնված վարկային գնի հետ կապված։ Երբեմն տրամադրվող վարկերն այնպիսի պայմաններ են պարունակում, որոնք էապես ավելացնում են դրանց սպասարկման արժեքը։ Շատ դեպքերում տեղյակ չլինելով նման ծուղակների գոյության մասին, հետագայում վարկառուները կանգնում են ծանր կացության առջև։
«Ֆորմալ առումով Երևանի ՋԷԿ-ը չի էլ օգտագործում ռուսական գազը, նա օգտագործում է իրանական գազը, արտադրում է էլեկտրաէներգիա և հետ ուղարկում Իրան»։
2018թ, հունվար–նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 1․4 տոկոսով՝ հասնելով 19 մլրդ դոլարի։ Ըստ ermenihaber.am-ի՝ 2017թ․ ողջ ընթացքում ԱՄՆ-Թուրքիա առևտրաշրջանառությունը կազմել էր 20․6 մլրդ դոլար։
«Ուսումնասիրել եմ սնանկության գործընթացը, մասնավորապես՝ նոր տեղեկություններ կային, որ բարձրարժեք սարքավորումներ են վաճառվում իրականից մի քանի անգամ ավելի ցածր գներով, որը «Նաիրիտի» նախկին աշխատակիցների մտահոգությունն էր առաջացրել»:
Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն՝ ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունվարի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Թող չասեն՝ չենք կարող, և թող չասեն՝ փող չկա։ Եթե չեն կարող, դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը չի կարող։ Չի կարողանում իշխանությունը։ Երբ իշխանությունը խնդիր է դնում ու չի կարողանում, հանգիստ հեռանում է, ու գալիս է մեկ այլ՝ կարող իշխանություն»։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պարգևավճարների աղմկահարույց խնդրի հետ կապված խոստացավ, որ երբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնի իր տարեկան հայտարարագիրը, ամեն ինչ պարզ կլինի։
Հունվարի 25-ին վերաբացվեց Արդշինբանկի «Չարենցավան» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:
Եվրասիական տնտեսական միությանը նոր պետությունների անդամակցման շուրջ կոնկրետ բանակցություններ չկան:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կդառնա Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը:
Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական վերհսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հետ է ուղարկել Թուրքիայից ու Եգիպտոսից ներկրված 582 տոննա նարինջը: Լուրը հայտնել են Կրասնոդարում և Ադիգեայում «Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցչությունները։
Հունվարի 24-ին Ֆինանսական համակարգի հաշտարարը մրցանակներ հանձնեց ՀՀ բանկերին:
«Ավելի լավ կլինի, որ այս հարցը լուծվի ԵԱՏՄ շրջանակներում, որովհետև ես կարծում եմ, որ սա ավելի ճիշտ մոտեցում է, քանի որ մենք խոսում ենք ընդհանուր տնտեսական տարածքի մասին: Մենք կաշխատենք այս ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:
Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացած լինելը. հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևորագույն որոշումներ :
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն մանրածախ առևտրի ոլորտում՝ հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման, ինչպես նաև կանխարգելման նպատակով:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նավթամթերքի ներմուծման շուկայում առաջիկայում հնարավոր է նոր ընկերություն հայտնվի: ՍԻԼ ընկերության սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը նավթամթերքի պահեստարան է կառուցում եւ մտադիր է այն ավարտելուց հետո մտնել նավթամթերքի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ առեւտրի շուկա:
Ջրային կոմիտեի նախագահն իր 100-ից ավելի աշխատակիցներին պարգևատրել է 150 տոկոսի չափով: Ըստ լրատվամիջոցների՝ չի մոռացել իրեն էլ՝ որպես պարգևավճար, դուրս գրել մոտ 500 հազար դրամ, ապա այն փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին: Այ, սա արդեն նախկին հանրապետականներից էլ հին տրյուկ-հնարք է:
ՀՀ կառավարությունը «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊԸ -ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգեց երեք տարի ժամկետով:
Ամիսներ տևած քննարկումներից հետո այն, ինչ ներկայացվել է, հեռու է սպասելիքներից։ Որոշ տեղային լուծումներից բացի, փաստաթուղթն այլ բան չի առաջարկում։ Եվ, որ շատ կարևոր է, այն տանելու է երկրում սոցիալական բևեռացման խորացմանը։
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին ուղղված բանկերի դեմ բողոքները հիմնականում վերաբերել են սպառողական վարկերի հետ կապված իրավահարաբերություններին: Նախորդ տարի՝ 2018-ին քննության է ընդունվել 662 գրավոր պահանջ:
«Հայաստանի Հանրապետությունն ինչպես եղել է նվազ պարտքային բեռ ունեցող երկիր, այնպես էլ շարունակում է մնալ»։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկել է եկամտային հարկի սահմանման բազմաթիվ սցենարներ, ինչի արդյունքում կանգ են առել ամենանախընտրելի տարբերակի վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկիի հետ:
Կառավարությունը 3 տարով հետաձգեց «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Համաձայն Forbes գործարար ամսագրի «Ռուսական անշարժ գույքի արքաները – 2019» վարկանշային աղյուսակի՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը կրկին ճանաչվել է ցուցակի առաջնորդներից մեկը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է «Մուտքն ազատ է» ակցիան, որը նախատեսված է հատուկ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, ովքեր իրականացնում են մեծածախ ու մանրածախ առևտուր, արտադրական գործունեություն, ինչպես նաև ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված գործունեություն:
Չմաքսազերծվող բեռի չափաքանակը 50 կգ-ից դարձել է 25 կգ՝ ԵԱՏՄ կանոնների համապատասխան, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը, չմաքսազերծվող բեռի չափաքանակը նախորդ տարի բարձրացվեց մինչև 50 կգ, սակայն տարվա վերջում պարզվեց, որ մարդիկ իրենց անձնական օգտագործման նպատակով այդ հնարավորությունը դիտարկել են՝ որպես բիզնես իրականացնելու շատ կարճ ու հեշտ ճանապարհ: