Ովքե՞ր են օգտվել Գնումների համակարգի խոտանի «զուգադիպությունից», երբ տուժել է պետությունը :
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում է բենզինի շուկայում վերջին շրջանում գրանցված թանկացումները: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՏՄՊՊՀ-ից:
«Բյուջեն էնպես վախվորած են էնտեղ ամրագրում, հետո ասում են՝ կգերակատարեն… հետո էդ «կ» տառը շատ սիրուն է իրենց համար, ամեն ինչ կկատարեն, ինչպես մի տարի է՝ խոսք են տալիս. թող կատարեն, չուզողը մենք լինենք»։
«Անկեղծ ասած, ես ավելի շատ ակնկալիքներ ունեի, որ ներկայացվեին։ Եթե իր թիմը կարողանար իր տեմպի մեջ, իր նշանակած նախարարները կարողնանային ավելի արագ իրենց ներսում տիրապետել իրավիճակներին, մենք շատ ավելի լավ արդյունքներ կունենայինք վարչապետի կողմից, որովհետև ամբողջ բեռն իր վրա էր, և թիմի արձագանքն ու ակտիվությունը դեռ այն չէ»,- հավելեց նա։
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը մայիսի 8-ին հաստատել է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրին (#LRNIP) 13,4 միլիոն եվրո (15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը, որով կվերակառուցվի 61կմ երկարությամբ գյուղական ճանապարհ։
Հայաստանում հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի գինը բարձրացել է 6.2, իսկ հացինը՝ 5.3 տոկոսով:
Պետական բյուջեի հարկային եկամուտների հրապարակվող ցուցանիշների հետ վերջին շրջանում ինչ-որ բան է կատարվում։ Ու որքան էլ ՊԵԿ նախագահը տարբեր առիթներով փորձում է հիմնավորումներ տալ դրանց, միևնույն է՝ անվստահությունը չի փարատվում։ Եվ ինչն է հետաքրքիր. տարօրինակությունները շատ հաճախ թելադրված են նույն պաշտոնական հրապարակումներից։
Վաշինգտոնը մայիսի 6-ին կապի դիվանագիտական ուղիով Պեկինից ստացել է ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական համաձայնագրի 150-էջանոց նախագիծը, որի համաձայն Չինաստանի կառավարությունը հրաժարվում է պետությունների միջեւ կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված գործնականում բոլոր համաձայնություններից:
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփում է իր կառավարության 1 տարվա տնտեսական ցուցանիշները, թեման քննարկվում էր նաև տնտեսագետների շրջանակում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է VTB-Transfer քարտերի օգտագործման հատուկ պայամաններ այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար ստանում են դրամական փոխանցումներ արտերկրից:
Հեղափոխությունից 1 տարի անց․ տնտեսական հեղափոխության չափումները. Քննարկում:
Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են քննարկումները մինչև 2030 թվականի համար գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը համաձայնեցնելու շուրջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Չինաստանը հանդես է գալիս Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների դեմ:
Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են: Այս մասին մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելու մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով դրան ուղղված մի քանի վիճակագրական տվյալներ:
Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդ դրամով, այլ 62 միլիարդով: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում ամփոփելով վարչապետ ընտրվելու մեկամյակը:
Ցանկացած մարդ, ով կյանքում մեծ բարձունքների է հասել, միշտ կարող է իրեն շրջապատողներին պատմել իր մտքերը, և նրանցում մեծ իմաստնություն թաքցրած կլինի։
Լրացավ իշխանափոխության մեկ տարին։ Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրեց գլխավորել երկու կառավարություն։ Բայց թե՛ մեկը, և թե՛ մյուսը չկարողացան արդարացնել այն հույսերն ու սպասումները, որոնք ձևավորվել էին իշխանափոխության օրերին։
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանի կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրված «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրով եվրոպական կողմը մեր երկրին կտրամադրի 31,250 մլն եվրո:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 7-ին ժամը 11:00-13:30 սահմաններում աշխատանքներ են տարվել ՊԵԿ և այլ գերատեսչությունների միջև տվյալների փոխանակման համակարգերի կատարելագործման և օպտիմիզացման ուղղությամբ, ինչի հետևանքով տվյալ ժամանակահատվածում ՊԵԿ մի քանի համակարգեր աշխատել են որոշակի տեխնիկական խափանումներով:
Մայիսի 6-ին Կոնվերս Բանկն ամբողջությամբ մարել է 2017թ.-ի մայիսի 5-ին թողարկված պարտատոմսերը:
Վրաստանի էլեկտրամատակարարման համակարգի առեւտրային օպերատորի (ESCO) տվյալներով, երկիրն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա եւ Ռուսաստան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը Հայաստանում բենզինի թանկացումը պայմանավորում է միջազգային շուկայում այդ վառելիքի գնի տատանումների հետ:
Ամերիաբանկը և Սիթիբանկը առևտրի ֆինանսավորման համատեքստում կնքել են հերթական գործարքը. Ամերիաբանկը ներգրավել է շուրջ 14 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, որոնց մի մասը տրամադրվել են Սիթիբանկի կողմից Ամերիաբանկի համար սահմանված վարկային սահմանաչափի ներքո, իսկ մնացածը՝ Ասիական զարգացման բանկի երաշխավորությամբ, ում հետ Առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո կնքված պայմանագրերի շրջանակներում Ամերիաբանկը հանդիսանում է ոչ միան թողարկող, այլ նաև հաստատող բանկ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հուզող ամենակարևոր գլոբալ հարցերը կապված են տնտեսական հնարավորությունների, բարեկեցության, եկամուտների աճի հետ: Այս մասին վարչապետը հայտարարեց մայիսի 7-ին Հանրային ռադիո անակնկալ այցելության ժամանակ՝« Ռադիոլուր» լրատվական արտահերթ թողարկման ուղիղ եթերում:
Չինաստանը հակված է տնտեսության խթանման միջոցառումների փաթեթ ընդունել այն դեպքում, եթե ԱՄՆ-ը մայիսի 10-ից չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնի մինչեւ 25 տոկոս:
Հստակեցմանը՝ քաղաքական հետապնդում կա՞ իր դեմ, Ծառուկյանը կրկնեց. «Ես ասյօր չեմ ուզում այդպիսի բան մտածեմ ու պատկերացնեմ: Բայց նախանձողներ, չար մարդիկ…»:
Մայրցամաքային Չինաստանի ֆոնդային շուկաներում սակարկությունները փակվել են հիմնական ինդեքսների անկմամբ՝ մայիսի 10-ից չինական ապրանքների մաքսերը բարձրացնելու ծրագրերի մասին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հեիտո:
Թուրքիայի Քոջաելի քաղաքում 1998թ․ հիմնված «Yıldız Sunta» ընկերությունը դադարեցրել է գործունեությունը։
Հետաքրքիրն այն է, որ հենց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ապրիլի 29-ի՝ Հայաստան կատարած այցից հետո Դ. Ղազարյանն ազատ արձակվեց։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ այդ մասին Փաշինյան-Մեդվեդև հանդիպման մասին խոսակցություն է եղել։ «Սպայկան» տարածաշրջանի առաջատար գյուղատնտեսական հոլդինգն է, որը նաև միջազգային բեռնափոխադրումների ոլորտում առաջատար հայկական ընկերություն է և մրգի ու բանջարեղենի խոշորագույն արտահանողն առաջին հերթին՝ դեպի Ռուսաստան, ապա՝ ԱՊՀ երկրներ և Եվրոպա: