
ԱԻՆ-ի հաջորդ տարվա բյուջեն կավելանա 2 միլիարդ դրամով

2023 թվականի պետական բյուջեով Արտակարգ իրավիճակների նախարարության 6 ծրագրերի և 14 միջոցառումների իրականացման համար նախատեսված է հատկացնել 16 միլիարդ 451 միլիոն դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:
«Հարկ եմ համարում նշել, որ 14,5 միլիարդ դրամը կամ 87.9 տոկոսը կազմում է համակարգի աշխատողների աշխատավարձի ֆոնդը, մնացած 2 միլիարդ դրամը կամ 12.1 տոկոսը կազմում են պահպանման ծախսերը»,- նշեց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ԱԻՆ-ի բյուջեն նախորդ տարվա համեմատ ավելացել է 2 միլիարդ 245 միլիոն դրամով:
«Դա պայմանավորված է աշխատավարձի բազային դրույքաչափի բարձրացմամբ, ինչպես նաև տրանսպորտային նյութերի ծախսերի, մեքենաների, սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերի ավելացմամբ»,- ասաց Գրիգորյանը: