Ռիսկերի կառավարման վարչության պետ Վահե Գեւորգյանն էլ երկու այլ հոբբի ունի՝ ֆուտբոլ ու շախմատ, որով զբաղվում է պրոֆեսիոնալ: «Շախմատը ճկունություն է, հակառակորդի քայլերը կանխագուշակելու ու կանխելու հնարավորություն, նպաստում է վերլուծական մտքին, խնդիրների արագ և արդյունավետ լուծումներ գտնելուն: Այս հմտությունները անհրաժեշտ են նաեւ իմ աշխատանքում՝ ռիսկերը, վերլուծելու, գնահատելու, հաշվարկելու և կանխելու համար»,- ասում է նա:
Նիկոլ Փաշինյանի կառավարություններին միշտ էլ բնորոշ է եղել ձևը, ոչ թե բովանդակությունը. ձև են արել, թե տնտեսություն են զարգացնում, սոցիալական խնդիրներ են լուծում, կոռուպցիայի դեմ են պայքարում, անվտանգության ու պաշտպանության համակարգերն են ամրացնում, և այդպես շարունակ։ Բայց արդյունքում տեսում ենք, թե ինչի ենք հասել։
Եթե հավատալու լինենք պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, ապա մեր տնտեսությունը գտնվում է փայլուն վիճակում։ Ամենուրեք զարգացումներ են ու աճեր։ Ճիշտ է, գնաճ կա, բայց սոցիալական իրավիճակն առնվազն վատ չէ։
Այս իշխանությունն ամեն ինչ քանդելու սարսափելի վատ սովորություն ունի։ Իր քաղաքական նպատակների համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած քայլի՝ կարևոր չէ, թե հետևանքներն ինչպիսին կլինեն։
Այն մասին, թե ինչո՞ւ են աճուրդները ոչ շահավետ, ինչպե՞ս գումար խնայել, և ինչո՞ւ ենք ուռճացնում մեր սեփական իրերի արժեքը։
Իշխանափոխությունից գրեթե չորս տարի հետո կառավարությունը դեռ փնտրտուքի մեջ է. փորձարկումներ է անում, թե ինչ անի, որպեսզի ներդրողները Հայաստանում խնդիրներ չունենան։ Այնինչ՝ ժամանակին հայտարարում էին, որ իշխանափոխությունից հետո ներդրողներն այլևս խնդիրներ չեն ունենա։ Սփյուռքից ու այլ վայրերից մեծածավալ ներդրումներ կգան Հայաստան, պայմաններ կստեղծեն, որ տնտեսության մեջ լուրջ զարգացումներ լինեն։
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ՝ ապրիլ ամսին, 168.am-ը գրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած քաղաքական-տնտեսական պայմանավորվածության մասին։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբը զեկույց է պատրաստել կորոնվաիրուսի համավարակի տարածումից ի վեր Թուրքիայում միլիոնատերերի թվի և հարստության վերաբերյալ։
Առջեւում Սեւ ուրբաթն է՝ Black Friday-ն: Ողջ աշխարհում մարդիկ սպասում են այդ օրվան՝ գնելու համար իրենց երազանքի հեռախոսը, զգեստը, օծանելիքը…
ՀՀ գործադիր իշխանությունների համար պետության կառավարման հիմնարար ուղենիշային փաստաթուղթը ՀՀ կառավարության ծրագիրն է, որով գործադիր մարմինը սահմանում է առաջիկա 5 տարիներին երկրի զարգացման իր տեսլականը, այդ թվում՝ պետության տնտեսական և սոցիալական առաջընթացի մասով: Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել 2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության առանցքային թիրախները, վերլուծել դրանց մասով գրանցված արդյունքները, ինչպես նաև նշված համատեքստում ներկայացնել ՀՀ կառավարության սահամանած առաջնահերթություններն առաջիկա տարիների համար և գնահատել դրանց իրատեսականությունը: Հետազոտության համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության` 2019 և 2021 թվականների ծրագրերը, ինչպես նաև 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) և ՀՀ 2022թ. պետական բյուջեի նախագիծը:
«Ապագա կա» ասելով՝ իշխանությունը վերարտադրվեց։ Շատերը հավատացին դրան ու կրկին ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ Ընտրեցին, բայց փոխարենը մնալու և վայելելու այդ իշխանության տված պտուղները, հեռանում են երկրից։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Սյունիքում ներդրումների հետ կապված հետաքրքրություն կա: Անդրադառնալով լրագրողի հարցին, թե Սյունիքում ներդրումների հետ կապված հետաքրքրություն կա՞, նա պատասխանեց․
Պետբյուջեից 462 միլիոն դրամ հատկացվեց ՀՀ 4 մարզի:
Վրաստանն օգոստոսի 1-ից ի վեր արտահանել է 59,4 միլիոն դոլար գումարի մինչեւ 13 հազար տոննա պնդուկ: Այդ մասին ասվում է երկրի գյուղատնտեսության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ո՞ր դեպքում կկառուցվի նոր պղնձաձուլարանը. Պապիկյանը մանրամասնում է:
Մենք ստիպված չենք լինելու աննախադեպ չափով հարկերը բարձրացնել՝ պետական պարտքը սպասարկելու համար. Տիգրան Խաչատրյան։
Կանխատեսում ենք ռեկորդային մեծության համախառն ներքին արդյունք. Գևորգ Պապոյան։
Այս պահին գնաճը 9.1 տոկոս է. եթե ռիսկեր չլինեն,մյուս տարի կվերադառնանք մեր 4 տոկոսին. Մարտին Գալստյան։
2022թ. բյուջեով նախանշվում է Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազում. Մարտին Գալստյան:
Նույնիսկ այս ճգնաժամային օրերին իշխանություններին սպասարկող օլիգարխները թալանում են մեր ժողովրդին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Վերջին երկու ամիսների ընթացքում եղել է տնտեսական ակտիվության որոշակի նվազում, և մենք 5 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվության դիմաց 9 ամիսների արդյունքներով կուտակային ունենք 4.4 տոկոս:
2022 թվականի տնտեսական աճին կնպաստեն պետական և մասնավոր ներդրումների աճը. Տիգրան Խաչատրյան:
Հույսերը, որ այս տարի զբոսաշրջային հոսքերը Հայաստան հիմնականում կվերականգնվեն, կրկին չեն արդարանում։ Տարին ավարտվում է, ու դեռ շատ հեռու ենք այն 319 տոկոս աճին հասնելուց, որը տարվա սկզբից համառորեն պնդում էին։
Եվրոպայում գազի գինը սակարկությունների ժամանակ հոկտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարից, վկայում են ICE սակարանի տվյալները։Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն աճել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 002 դոլար:
ՀՀ կառավարությունը ծրագրում է ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցում և ամեն ինչ անելու է, որ ատոմային էներգիայի արտադրությունը Հայաստանում ոչ մի օր չդադարի։
Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից կատարվող կանխիկ գործարքների վերին շեմը նախատեսվում է սահմանել 300 հազար դրամի մակարդակում, իսկ դրանից բարձր բոլոր գործարքները առաջարկվում է իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։
Տնտեսության հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին կարծում է, որ համավարակի չորրորդ ալիքի ազդեցությունը Եվրամիության (ԵՄ) տնտեսության զարգացման վրա այնքան լուրջ չի լինի, ինչպես անցյալ տարի: Այդ կարծիքը նա հայտնել է նոյեմբերի 15-ին գերմանական Die Welt թերթում հրապարակված հարցազրույցում։
Երևանում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ կկայանա տնտեսության մեջ խելացի լուծումների ներդրմանը նվիրված Silicon Mountains գագաթնաժողովը: Գագաթնաժողովի աջակիցներից մեկը Ակբա բանկն է: Գլխավոր թեման՝ տնտեսության թվայնացման հեռանկարը։
Տնտեսական իրավիճակը մեր երկրում շարունակում է լարված մնալ։ Թվում էր, թե անցած տարվա անկման ֆոնին, այս տարի հնարավոր կլինի բարձր աճ ապահովել։ Սակայն դա էլ չի հաջողվում։ Վերջին ամիսներին տնտեսական զարգացումների տեմպը վերստին սկսել է նվազել։
Կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի պետական պարտքը ավելացնել ևս 1 մլրդ դոլարով։ Գրեթե այնքան, որքան նախատեսվում է հատկացնել պարտքերը սպասարկելու համար։ Խոսքն ինչպես մայր գումարները վերադարձնելու, այնպես էլ՝ տոկոսները վճարելու մասին է։