«Մայրաքաղաքում գործում է մոնոպոլ կամ խմբիշխանական վաճառքի համակարգ: Սա ուղղակի խայտառակություն է. գնաճի շղթաների մեջ տրանսպորտային ծախսերը չափազանց մեծ ազդեցություն ունեն, բայց վերահսկող կառույցներն իրենց տեղում չեն՝ ոչ միայն ՏՄՊՊՀ-ն և Շուկայի վերահսկողության տեսչությունը, այլ նաև՝ ՀԾԿՀ-ն: Սա համակարգային խնդիր է. կոլապս է: Փաստորեն, գնաճը բնակչության աղքատ և միջին խավի եկամուտները վերաբաշխել է հօգուտ հարուստ խավի, բիզնես ունեցողների»:
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Դրամի արժևորումը, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում, հսկայական բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության վրա։ Դրամի արժևորումը հատկապես բացասաբար է անդրադառնում արտահանող և արտահանման հետ կապ ունեցող ոլորտների ընկերությունների վրա՝ բարդացնելով նրանց վաճառքները, երբեմն նաև դրսի շուկաների համար դարձնելով անմրցունակ։
Կենտրոնական բանկի ու կառավարության ջրերը մի առվով չեն գնում. հակասությունները սրվել են
Հիմա շատ ավելի գռեհիկ մեթոդով են ժողովրդի ձեռքից հավաքում տարադրամները։ Եվ այս ամենը թալանի դեմ, իբր, պայքարող իշխանությունների օրոք:
Չինաստանի եւ Հնդկաստանի կողմից ռուսաստանյան նավթի գնումների մեծացումը կարող է ազդել վառելիքի համաշխարհային գների նվազման եւ դրա դեֆիցիտի մեղմացման վրա: Այդ մասին Bloomberg գործակալությանը հայտարարել է ԱՄՆ-ի վարչակազմի տնտեսական խորհրդի ներկայացուցիչ Սեսիլիա Ռոուզը:
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքները։
Կառավարության հերթական նիստը կրկին առանց ռեկորդների հրապարակման չի անցել. այս անգամ վարչապետն ավետել է մայիս ամսին Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի բացարձակ ռեկորդի և աշխատավարձերի ֆոնդի ռեկորդային ցուցանիշի մասին:
Իրավիճակը դեռ կբարդանա. կառավարությունը գնում է դեպքերի զարգացման հետևից
Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը քննարկման ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամի չափով ավելացնելու և այդ միջոցները Կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու վերաբերյալ նախագիծը։
Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը մայիսի արդյունքներով արագացել է՝ հասնելով 1982 թվականից ի վեր ռեկորդային մակարդակի՝ 9,1 տոկոսի՝ մեկ ամիս առաջվա 9 տոկոսից: Այդ մասին վկայում են երկրի Ազգային վիճակագրական բյուրոյի (Office for National Statistics, ONS) տվյալները:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Պարենային ապահովություն և խոցելիություն» 2021-ի հետազոտության տվյալներով, Հայաստանում ընտանիքների 56%-ին սնունդը հազիվ է բավարարում, իսկ ընտանիքների 21%-ն ապահովված չէ սննդով:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է ժամանակավորապես վերացնել վառելիքի դաշնային հարկը՝ երկրում բենզինի ռեկորդային գների պատճառով, հունիսի 21-ին հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նախագահ Խաչատուրյանը շեշտել է առկա իրողությունների պայմաններում ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարևորությունը, ինչպես նաև բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում Կենտրոնական բանկի կայունացնող և հավասարակշռող դերակատարությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարել Մոսկվայում ուկրաինական հացահատիկի ծովային արտահանումն ապաշրջափակելու շուրջ։
Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հերթական հանդիպումը։
Աշխատանք, նվիրում և ձգտում․ այսպես 2000-ականների սկզբին Հայաստանում առաջին անգամ ներդրվեց լիզինգը: 19 տարի՝ հիմնադրման օրից մինչև այժմ, Ակբա Լիզինգը շուկայի բացարձակ առաջատարն է:
Վերջին չորս շաբաթների ընթացքում ռուսաստանցիների 40 տոկոսը նկատել է շաքարի գների զգալի աճ:
«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թանկացմանը՝ նկատեց՝ թանկացմանը կհաջորդի ծախսերի ավելացում, որը, սակայն, շատ մեծ չի լինի:
Եվրասիական տնտեսական միությունն աստիճանաբար ավարտում է կայացման փուլը և անցնում է իր ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման, մեր պետությունների կայուն տնտեսական աճի, մրցունակության ամրապնդման և միջազգային ասպարեզում իր տնտեսական շահերի արդյունավետ առաջմղման։
Այսօր, արդեն ճգնաժամն ոսկրի որդի պես կրծում է մեր ազգային ոսկրածուծն ու ժանգի պես մաշում մեր պետության հիմքերը։
2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 32.4 տոկոսով՝ 500 դրամից դառնալով 662 դրամ։
ԿԲ-ն մեծ գումար է գնել. դոլարի էժանացման վնասնե՞րն են շատ, թե՞ օգուտները
Նման սցենարի իրագործումը նշանակելու է, որ Հայաստանը հանդես է գալու ոչ միայն որպես ադրբեջանական էլեկտրաէներգիայի տարանցման երկիր, այլ ապագայում՝ նաև ներկրող ու սպառող:
Սպառողների ազգային միությունը (Unc) հրապարակել է այն 20 սննդամթերքների վարկանիշը, որոնց գինն Իտալիայում առավելագույն չափով աճել է ընթացիկ տարվա մայիսին։
Դրամի արժևորումից հետո հույսեր են առաջացել, որ դա կարող է հանգեցնել հանրային ծառայությունների սակագների նվազեցման։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, գազին և էլեկտրաէներգիային։
Թուրքական մամուլն անդրադարձել է լիրայի արժեզրկմանը՝ հայտնելով, որ հունիսի 20-ին գրանցվել է անցած տարվա դեկտեմբերից ի վեր լիրայի անկման ամենաբարձր ցուցանիշը (1 ԱՄՆ դոլար = 17.37 թուրքական լիրա): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերջին 2 ամսում դոլարի գինն իջել է ավելի քան 15 տոկոսով։ Մարտի վերջի-ապրիլի սկզբի համեմատ՝ դոլարն էժանացել է մոտ 60 դրամով։ Ազգային արժույթի՝ դրամի նկատմամբ դոլարի արժեզրկման դեպքում նվազել է նաև դրամի գնողունակությունը։
Հետո գալու են ձեր եկամուտների հետևից. ի՞նչ է հետևելու անկանխիկի կիրառմանը
Կենտրոնական բանկը համաձայն չէ այդ մեղադրանքների հետ։ Համարում է, որ իրենց առաջնային խնդիրը գների կայունությունն է, ինչին ուղղված է իրականացվող ֆինանսական քաղաքականությունը։ Իսկ եթե դրանից տուժում է տնտեսությունը կամ առանձին տնտեսվարողներ, թող կառավարությունը բարի լինի այլ օժանդակության միջոցներ կիրառել։ Բայց կառավարությունը չի ուզում գնալ այդ ճանապարհով ու սլաքներն ուղղում է Կենտրոնական բանկի դեմ։