ԱՄՀ-ն 2023 թվականին կանխատեսում է աշխարհում գնաճի մակարդակի նվազում

: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ակնկալում է, որ համաշխարհային գնաճը կնվազի՝ 2022 թվականի 8,7 % առավելակետից 2023 թվականին հասնելով մինչև 6,9 %-ի, իսկ 2024 թվականին՝ 5,8 %-ի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին ԱՄՀ զեկույցը։

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, 2024 թվականի համար սպառողական գների աճի կանխատեսումը «վերանայվել է 0,6 տոկոսային կետով դեպի բարձրացումը, ինչն արտացոլում է սպասվածից բարձր հիմնական գնաճը»։

Արժույթի միջազգային հիմնադրամը միևնույն ժամանակ փոքր-ինչ վատթարացրել է 2024 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կանխատեսումը:

Սպասվում է, որ 2023 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի 3 %, իսկ հաջորդ տարի՝ 2,9 %:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031