Ակբա բանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է 3.000.000 (երեք միլիոն) ԱՄՆ դոլար և 2.000.000.000 (երկու միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 4.10% և 9.50% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը ՀՀ դրամի դեպքում 24 ամիս է, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 30 ամիս։
Մարտին Գալստյանն արձանագրեց, որ դրսևորված շոկերը մեծ մարտահրավերներ են ստեղծել ֆինանսական համակարգի համար, իսկ ԿԲ-ն իրականացրել է Սահմանադրությամբ ամրագրված գործառույթները՝ նպատակ հետապնդելով ֆինանսական միջնորդության, կայունության ապահովումը, որն իրականացվում է ֆինանսական միջնորդության անընդհատության միջոցով։ Այդ անընդհատությունն ապահովելու տեսանկյունից՝ ըստ ԿԲ նախագահի՝ անդրադարձել են երկու խումբ հարցերի վարկային ռիսկի աճին և իրացվելիության ճնշումներին․ «Առաջին խնդիրը լուծելու համար հակացիկլիկ միջոցառումներ ձեռնարկեցինք՝ օժանդակելու համակարգին, երկրորդ խումբ խնդիրները լուծելու համար՝ մենք որոշակի իրացվելիության ներարկում իրականացրինք»։
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է բնակչության շրջանում առանձնահատուկ պահանջարկ ունեցող պրոդուկտի ակտիվ զարգացումը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Բանկը կրկնապատկել է հիփոթեքային վարկերի պորտֆելը՝ միևնույն ժամանակ 7 անգամ ավելացնելով հիփոթեքային վարկերի վաճառքի ծավալները:
ԿԲ նախագահի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ։
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի պարզաբանմամբ՝ երբ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե ներդրումները հորդում են, նկատի է ունեցել, որ ներդրումային դաշտն աստիճանաբար սկսում է կարգավորվել։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվը գազի սակագնի վերանայման հայտ չի ստացել:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ապրիլ ամսվա հավաքագրված հարկային եկամուտները պատմական է համարել, քանի որ 2020 թվականի ընթացքում շահութահարկի կանխավճարի մեխանիզմի վերաբերյալ կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որի արդյունքում էլ հավաքվել է մեծ չափի շահութահարկ։
Հունիսի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի առևտրի կենտրոններում կազմակերպված տոնական միջոցառումներին, որտեղ լայն լսարանին Բանկը ներկայացրեց Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի երիտասարդական դիզայնով բազմարժութային Teens և Kids քարտերը, որոնք մի շարք առավելություններ ունեն ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար: Բանկը երեխաներին նվիրեց Visa Teens և Kids քարտեր ստանալու հավաստագրեր՝ մեկ տարի ժամկետով անվճար սպասարկման հնարավորությամբ:
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ հասարակությունն ամեն ինչին արդեն սովորել է՝ 44 օր կարելի էր խաբել, անընդհատ կրկնել, թե հաղթելու ենք, հետո ժողովրդի վրա բերել խայտառակ պարտություն, տղաներին հաղթանակի կոչերով տանել ճակատ, հետո՝ 5 հազար զոհ, 10 հազար վիրավոր ու հայրենիքի կորուստ, և այս գործընթացը կարծես թե չի ավարտվում։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում հարկային եկամուտները կազմել են 618,4 մլրդ դրամ։ Տնտեսվարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվող գումարը՝ 68,6 մլրդ դրամ։
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նման հայտարարություններին հակադարձեց՝ մեր երկրից կապիտալը փախչում է․ «Դա միայն համավարակով և պատերազմով չի պայմանավորված։ Իրենք հենց զավթել են իշխանությունը, մենք արձանագրել ենք կապիտալի փախուստ, որովհետև բարձրացել են անորոշությունները, ապիկար կառավարումը դարձել է համատարած, ինչն արձանագրվել է նաև պաշտոնական վիճակագրությամբ։
«Այս իշխանությունն ավելի վատ է վերաբերվում հայ ժողովրդին, քան թուրքը․ այդ երեխաներին, որ տարան կոտորեցին, ու հիմա նրանց մասունքները նման ստորացուցիչ ձևով են պահվում, դա ի՞նչ է նշանակում․․․ կամ՝ այն տեղեկությունը, որ փաստորեն բռնել են տեռորիստների, իսկ Նիկոլի զինակիցները պահանջում են, որ ազատ արձակեն․․․»։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Արցախում ընթանում է «Երգով ու սիրով» փառատոնը: Փառատոնն անցկացվում է Արցախում և Սյունիքում՝ Ստեփանակերտի, Մարտունու, Հադրութի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, և Շինուհայրի գործող երգչախմբերի մասնակցությամբ:
2020 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը՝ ՈւՂԻՂ։
«Գնումների ոլորտում արձանագրվել են տասնյակ անհամապատասխանություններ. 40%-ը մեկ անձից են». Հաշվեքննիչ պալատի նախագահ
«Ծրագրային ֆինանսավորմամբ կատարված միջոցառումների 17.7 տոկոսի մոտ որևէ արդյունքային ցուցանիշ չկա». Յոլյան
«Պետական համակարգի գրեթե կեսում ներքին աուդիտ չի կատարվել, ինչը մտահոգիչ է». Հաշվեքննիչ պալատի նախագահ
«Կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումները ֆինանսավորել է պետական պարտքի կանխատեսվածից զգալի ավելի ծավալների ներգրավմամբ». Մարտին Գալստյան
«Արտաքին պարտքը 7 միլիարդ 968 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 7 միլիարդ 500 միլիոնը Կառավարության պարտքն է»
«Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը կազմել են 124 միլիարդ դրամ». Ատոմ Ջանջուղազյան
«Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 63 %». Ատոմ Ջանջուղազյան
Երևանի 2800-ամյակի այգու շատրվանային համալիրն այս տարի միացվեց ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին: Բացման օրը համընկնում է նաև երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ:
ԱԺ հանձնաժողովներում քննարկվում է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը․ ՈՒՂԻՂ
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մայիսի 28-ին արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար (2016-2018թթ. հուլիս), ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փորձագետ, ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին խորհրդական Աշոտ Հարությունյանն է:
Կոնվերս բանկը՝ Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում՝ 2020թ հունիսի մեկից մինչեւ օգտոստոսի 31-ը, Բանկի Վիզա քարտապանները յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար կկուտակեն միավորներ՝ «ոսկիներ»:
ՀՀ Առտևտրաարդյունաբերական պալատն ու Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը հայաստանյան գործարար համայնքի ներկայացուցիչների կարիքների ու անհանգստությունների վերհանման համար 2021թ. փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցված ու գործող 400 ձեռնարկության շրջանում կատարված հարցման արդյունքում վեր են հանել կորոնավիրուսի, պատերազմի, քաղաքական անկայունության վերաբերյալ գործարարների մտահոգությունները:
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի 91 սաները կունենան դանիական Oticon ֆիրմայի գերժամանակակից լսողական սարքեր, որոնք թույլ կտան ձայնային ազդակներն ընկալել 360 աստիճան տրամագծով, տարանջատել աղմուկը և մաքուր ընկալել ձայնը:
Անցած տարվա մարտ-ապրիլի համատարած լոքդաունի ու տնտեսության գահավիժման ֆոնին, այս տարվա նույն ամիսներին պաշտոնական վիճակագրությունը տնտեսական ակտիվության աճ է արձանագրել։ Բայց դա ուրախանալու և տնտեսության վերականգնման մասին խոսելու առիթ չի տալիս։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ 2020թ. մարտին ունեինք՝ 4,9, իսկ ապրիլին՝ 17,2 տոկոսանոց անկում։ Նման անկումից հետո, եթե նույնիսկ ոչինչ չարվեր, միայն տնտեսության սահմանափակումների վերացումը բավական էր, որպեսզի աճ արձանագրվեր։