Խոշոր հարկատուների առաջատարները հիմնականում չեն փոխվել. ովքեր են նրանք
Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 2018 թ. առաջին կիսամյակի համեմատ՝ 2019-ի առաջին կիսամյակում առաջատարները հիմնականում չեն փոխվել։ ՊԵԿ հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։
Նրան հետևում են «Գրանդ Տոբակո», «Գազպրոմ Արմենիա», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ֆլեշ», «Ակվիլոն Թրեյդ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունները, իսկ առաջին տասնյակը եզրափակում է «Արմենիա» միջազգային օդանավակայանները։
Մեկ տարի առաջ առաջին տասնյակում պատվավոր 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն այժմ 49-րդ հորիզոնականում է, իսկ նրան փոխարինելու է գալիս նույն Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ Հոլդինգը», որը դեռևս 21-րդ հորիզոնականում է։
Ընդհանուր առմամբ, 2019 թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ խոշոր հարկատուների տասնյակը մոտ 13%-ով ավելի հարկ է վճարել՝ 131 մլրդ 450 մլն 652 հազար դրամ՝ 114 մլրդ 393 մլն 896.5 հազար դրամի փոխարեն։