Արցախը հանձնելուց և Հայաստանը անդունդի եզրին կանգնեցնելուց հետո, Նիկոլ Փաշինյանն այնպես է իրեն պահում, կարծես ոչինչ էլ չի եղել։ Սկսել է կառավարության կազմը փոխել, նոր նախարարներին ներկայացնել, իրեն հավատարիմ օլիգարխների հետ հանդիպել, գործարաններ այցելել, խոհրդակցություններ ու կառավարության նիստեր անցկացնել, հանձնարարություններ տալ, և այդպես շարունակ։ Այդպիսով նա փորձում է տպավորություն ստեղծել, թե կառավարությունը բնականոն հունով աշխատում է։
Մեր կառավարության տնտեսական (ու ոչ միայն տնտեսական) գործունեության մասին բոլոր հոդվածները կարելի է սկսել անգլիական հին անեկդոտով: Անգլիացին նամակ է թելադրում. «Պարոն, քանի որ իմ գործավարը կին է, ես չեմ կարող նրան թելադրել այն բառերը, որոնցով կդիմեի Ձեզ: Ավելին, քանի որ ես ջենթլմեն եմ, չեմ կարող ինձ թույլ տալ որևէ մեկի մասին մտածել այդ բառերով: Բայց քանի որ Դուք ոչ կին եք, ոչ ջենթլմեն, վստահաբար հասկացաք, թե ինչ եմ մտածում Ձեր մասին»:
Այս տարվա առաջին երեք եռամսյակներից երկուսում Հայաստանում տնտեսական անկում է գրանցվել։ Եթե երկրորդում անկումը եղել է երկնիշ, ապա երրորդում՝ դրան մոտ։ Երկրորդում անկումը կազմել է 13,70, երրորդում՝ 9,09 տոկոս։ Աճ է գրանցվել միայն առաջին եռամսյակում, այն էլ՝ ոչ շատ բարձր՝ 3,91 տոկոս։
«Պատահական բառ չեմ ասում, Նիկոլ Փաշինյանի բառերն են: Հիմա լափամանը վերցրել են, տարել են իրենց մոտ: Այդ 5 տոկոսը, որին աշխատանքի են տեղավորել, իրենք գիտեն, որ արժանի չեն: Երևանյան լճի ափից եկել են, էլի գնալու են այնտեղ: Այնպես որ, արդարությունը կհաղթի: Ուղղակի այն ինստինկտը, որ անարժանը հասել է դրան, հիմա ատամներով կառչել է: Էն մարդը, որ իր արժեքը գիտի, երբեք չի կառչում մի տեղից, ասում է՝ դուք ինձ չեք ուզում՝ կգնամ ուրիշ տեղ: Մենք այստեղ շատ լավ կադրեր ունենք, ուղղակի պետք է մոբիլիզացնել այդ ուժերը, աճեցնել երիտասարդ կադրերի և էստաֆետը տալ նրանց»:
Կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով հավանություն է տվել ներդրումային մի ծրագրի, որով նախատեսվում է Շիրակի մարզում գտնվող Պաշտպանության նախարարությանն ամրացված հատուկ նշանակության թվով 5 հողամասերը, որոնցից երկուսը՝ զորանոցային տարածքներ, անհատույց սեփականության իրավունքով հատկացնել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին և Արման Սահակյանին՝ Գյումրի քաղաքում «Ռենեսանս» թաղամասի կառուցման համար։
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր գնային չարաշահումները կանխելու համար, հսկողություն էր սահմանել մի շարք լայն սպառման ապրանքների շուկաների նկատմամբ։ Խոսքն ավելի քան 100 ապրանքների մասին է։ Ստեղծված աշխատանքային խումբը սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի» և այլ առևտրային ցանցերում իրականացրել է ամենօրյա մշտադիտարկում։
Կառավարության վերջին նիստի ընթացքում (հինգշաբթի օրը) առողջապահության նախարարը հայտարարեց. «Երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնց չենք կարողանում հիվանդանոցում տեղավորել»: Մի կողմ թողնենք այն, որ սույն նախարարի խոսքում քաղաքացին «հիվանդ» բառ-տերմինի հոմանիշ է: Կարևորը դա չի, այլ այն, թե որքանով է նախարարի խոսքը հավաստի:
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 28-ին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություններ է տեսնում:
Հաջորդ տարվա բյուջեի նախագծով պետական կառավարման մարմիններում աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում։ Բազային վարձատրության չափը, որի նկատմամբ կիրառվում են համապատասխան գործակիցներ, ներկայացված նախագծով մնացել է անփոփոխ։
Չնայած ժամանակին հնչեցված խոստումներին՝ իշխանափոխությունից հետո Հայաստանում կյանքի որակն այդպես էլ չբարելավվեց։ Առաջիկայում ևս բարելավվելու ոչ մի հույս չկա։ Դեռ մի բան էլ կվատանա։
Հայաստանի տնտեսությունը մինչև պատերազմն էլ մի կարգին վիճակում չէր։ Նախնական տվյալներով, ունեինք 7 տոկոսին մոտ տնտեսական անկում։ Պատերազմից հետո իրավիճակը էլ ավելի է վատացել։
Սոցիալական իրավիճակը Հայաստանում լավ չէ, ու դա ազդել է առաջին հերթին առևտրի, մասնավորապես, մանրածախ առևտրի ծավալների վրա։ Նվազել են շրջանառությունները։ Եկամուտների կրճատման հետևանքով՝ մարդիկ սկսել են ավելի քիչ գնումներ կատարել։
«Պարտադիր պետք է ոլորտ առ ոլորտ խորհրդակցություն տեղի ունենար, բոլոր լուծումներն առաջարկվեր, խորհրդակցվեր, ընդհանուր հայտարարի գային, նոր որոշեին՝ որ ոլորտն ինչ աստիճանով կարելի է կանգնեցնել, սառեցնել, որպեսզի և՛ կարողանայինք կաթվածահար չանել ամբողջ տնտեսությունը, և՛ կարողանայինք առողջական խնդիրներ չառաջացնել հասարակության մոտ: Շատ ոչ ճիշտ կազմակերպվեց այդ ամենը, և ունեցանք հետևանքները»:
Մենք այսօր գտնվում ենք անորոշության և անտեր վիճակում: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ արդեն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա նկատեց՝ հասկացանք, պարտվել ենք, բայց հիմա խնդիրներ կան, որ չեն լուծվում: «Ինչն է մեր խնդիրը, ինչու ենք մենք կազմաքանդվել: Ես ահազանգեր ստացա, որ խնդիր ունենք այս պահին Քարվաճառի սահմանին, երեկ դրված Քարվաճառի դարպասները այսօր արդեն կոտրվել են, և իրենք առաջ են գալիս: Դա, մեղմ ասած, խայտառակություն է»,- ասաց նա և նշեց, որ այդ ինֆորմացիան հաստատվել է, իսկ հանք ներխուժելու մասին ինֆորմացիան չհաստատվեց:
Հետպատերազմյան շրջանում Հայաստանի արժութային շուկան անհանգիստ է։ Այնինչ, թվում էր, թե հակառակը պիտի լիներ. ռազմական գործողություններն ավարտվել են, ու դա պետք է հիմք լիներ, որպեսզի շուկան կայունանար։ Բայց, ինչպես տեսնում ենք, հակառակն է։ Ազգային արժույթն արժեզրկվել է, այն էլ՝ բոլոր հիմնական տարադրամների նկատմամբ։
«Կարծում եմ՝ փոխարժեքը ավելի էր բարձրացել. այսօր մի փոքր փոխարժեքի բարձրացումը կանգնել է, և դա, ըստ էության, հետևանք է ինտերվենցիաների: Այսինքն՝ իրականացվել է արժութային ինտերվենցիա. նորից մեր արժույթի պահուստներն են վաճառում, որովհետև որևէ տնտեսական դրական փոփոխություն չկա, և, իրականում, արժույթի փոխարժեքին վերաբերող բոլոր ռիսկերն առկա են:
Նիկոլ Փաշինյանը սկսել է մաղել կառավարության կազմը։ Փոխում է նախարարներին՝ մոռանալով, որ այս ամենի թիվ 1 պատասխանատուն ոչ թե նախարարներն են, այլ կառավարության ղեկավարը։ Ու եթե պիտի փոխվի, առաջին հերթին կառավարության ղեկավարը պիտի փոխվի։ Նրա ղեկավարած կառավարությունն է ձախողել ամեն ինչ՝ սկսած պատերազմից, վերջացրած տնտեսությամբ ու սոցիալական իրավիճակով։
Ղարաբաղյան պատերազմը մեկ անգամ ևս ապացուցեց իշխանության բարձր աթոռներին հանկարծակի հայտնված քաղաքական թիմի անկարողությունը։ Ձախողումներն ամենուրեք են ու բոլոր ոլորտներում։
Պատերազմի անփառունակ ավարտից ուշքի գալը, հարկավ, ժամանակ կպահանջի: Բայց արդեն կարծես կարելի է խոսել: Խոսել մեր տնտեսական կյանքի մասին: Խոսել առանց վախենալու, որ իշխանությունների քայլերը քննադատելը տնտեսական լուրջ պատժամիջոցների կհանգեցնի: Հատկապես, որ մեր տնտեսության պաշտոնական նկարագիրը մխիթարական տարրեր չունի:
Սպասվում է, որ այս տարի Հայաստանի պետական պարտքը կմոտենա համախառն ներքին արդյունքի 69 տոկոսին։ Կավելանա նաև կառավարության պարտքը։ 2021թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված կանխատեսումներով՝ այն կհասնի ՀՆԱ 65 տոկոսին, ինչը 5 տոկոսային կետով գերազանցում է օրենսդրորեն սահմանված «կարմիր գիծը»։
Նախորդ շաբաթ 168.am-ը անդրադարձել էր չինական Yida GROUP միջազգային ներդրումային հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ New Yida ընկերության կողմից Հայաստանում հանքային ջրերի արտադրության ու շշալցման գործարան կառուցելու ու արտադրություն սկսելու նպատակով 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրման մասին դեռևս 2 տարի առաջ շրջանառության մեջ դրված տեղեկությանը:
Սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և այդ օրվանից մինչև այսօր, երբ պատերազմն ավարտվել է արդեն, 10 օր է, Հայաստանի կառավարությունը չի գումարել որևէ նիստ, սակայն կառավարության կայքում հրապարակվում են ընդունված որոշումներ։
Պատերազմի օրերին, երբ աշխարհասփյուռ հայությունը հանգանակություն էր անում Արցախին օգնելու համար, պարզվում է՝ գումարների մի մասը հայտնվել է պետական բյուջեում։ Սա արտառոց է նրանով, որ մինչև հիմա երբևէ նման բան չէր եղել։ Կարևոր չէ, թե դա ինչ նպատակով է արվել։ Խնդիրն այն է, որ մտնելով բյուջե՝ այդ գումաները դառնում են բյուջետային եկամուտ։
Իշխանությունները ժամանակին ոսկե սարեր էին խոստանում հասարակությանը։ Գալու են ու երկիրը վերածեն դրախտի, «Նոր Հայաստան» են կառուցելու, որտեղ մարդիկ ապրելու են ազատ, արժանապատիվ ու երջանիկ։ Մի՞թե սա էր այդ Հայաստանը, մի՞թե այսպիսի Հայաստան էր ուզում ունենալ իշխանությունների հռչակած հպարտ քաղաքացին։ Հարցրե՞լ եք, թե հիմա ինչքանո՞վ է քաղաքացին ազատ, արժանապատիվ ու երջանիկ։ Եթե չեք հարցրել, դուրս եկեք փողոց ու հարցրեք։
Տևական ժամանակ արձանագրվող աշխուժացումից հետո՝ Հայաստանի անշարժ գույքի շուկան ցնցումների մեջ հայտնվեց մինչև Ղարաբաղում սանձազերծված հերթական ագրեսիան։ Ամեն ինչ սկսվեց շատ ավելի վաղ, համավարակի առաջին ալիքից հետո, որի հետևանքով մեծացավ ճնշումը շուկայի վրա՝ հանգեցնելով ինչպես՝ գործարքների կրճատման, այնպես էլ՝ գների նվազման։
Բոլոր՝ ռազմական, քաղաքական, բարոյահոգեբանական և բազմաթիվ այլ առումներով, իրավիճակը Հայաստանում նախանձելի չէ։ Դժվար է նույնիսկ ասել, թե վերջին անգամ, երբ ենք այսպիսի ծանր մթնոլորտում հայտնվել։
Պատերազմն ավարտվում է: Կամ՝ բոլոր իմաստներով՝ տարօրինակ ավարտ է մոտենում: Հետևաբար՝ արդեն կարելի է ներկայացնել ու վերլուծել մեր երկրի սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական տվյալները: Հատկապես, որ այդ տվյալները պաշտոնական են:
2020թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված էր ծառայողական մեքենաները կրճատել 153-ով։ Արդյունքում՝ դրանց թիվը 867-ից պիտի դառնար 714։ Ամեն ինչ շատ պարզ էր թվում. տեղի էր ունեցել պետական կառավարման մարմինների, մասնավորապես՝ նախարարությունների և այլ գերատեսչությունների միավորում, ինչը պիտի հանգեցներ ծառայողական մեքենաների կրճատման։
Մինչև տարվա վերջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է որոշում կայացնի էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ։ Վերջին անգամ դրանք վերանայվել են 2017թ.։ Այն ժամանակ ոչ մեծ չափով, այնուհանդերձ հաջողվեց նվազեցնել սակագինը։ Խոսքը բնակչությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի մասին է, որն իջեցվեց 1,2 դրամով։
Պատերազմը ազդում է տնտեսության ու հասարակական կյանքի, առանց բացառության, բոլոր ոլորտների վրա։ Այս պահին պատերազմի հետևանքները գուցե լիարժեք չենք տեսնում, բայց դրանք կան, ու դրանցից անհնարին է խուսափել։ Հատկապես, երբ ամեն ինչ այսքան երկար է ձգվում։