Վարկերի հաշվին տնտեսությունն այս վիճակից հանելու կառավարության քայլերը գուցեև պարտադրված են. պետության ներքին հնարավորությունները շատ չեն, իսկ այս պահին դրսից, ինչո՞ւ չէ, նաև ներսից ներդրումներ սպասելն անմտություն է։ Մնում են վարկերը։
«Պաշտոնը ստանձնելուց հետո արդյո՞ք ձեր նախկին աշխատանքային փորձը և հարաբերությունները գործընկերների հետ չեն խոչընդոտելու, որպեսզի բացահայտեք ԿԲ-ում եղած չարաշահումները»,- խորհրդարանում ԿԲ նախագահի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Մարտին Գալստյանից հետաքրքրվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Թվում էր, թե կորոնավիրուսի հետևանքով առաջացած ծանր տնտեսական ու սոցիալական իրավիճակը, երբ մարդիկ իրական և ոչ թե՝ ձևական օժանդակության կարիք ունեն, կստիպի իշխանությանը վերջապես սթափվել և դուրս գալ պոպուլիստական գործելաոճից։ Բայց կյանքը ցույց տվեց, որ անգամ այդ պայմաններում այն հակված չէ հրաժարվել հասարակությանը դատարկ թվերով ու փաստերով կերակրելու գայթակղությունից։
ԿԲ-ն ստեղծման առաջին օրվանից արտարժութային շուկայում արտարժույթ վաճառել և գնել է, դրանով ի թիվս այլ գործիքների` ԿԲ-ն կարգավորում է փողի առաջարկը, ինչպես նաև` դրամի փոխարժեքը: Դա սովորական ռուտին գործողություն է, և բացարձակապես կապ չունի ֆինանսական շուկայի մասնակիցների վստահության հետ: Կենտրոնական բանկը հավանաբար դոլար է գնել, որպեսզի դրամի փոխարժեքը կարողանա կարգավորել կամ ապահովել սղաճի թիրախային մակարդակը:
Գոնե կառավարությունը պատկերացնո՞ւմ է, թե այս ճգնաժամային իրավիճակում ինչ է մեզ սպասվում, եթե հանկարծ չհաջողվի համաձայնության գալ գազի ներմուծման գնի և ներքին սակագների չբարձրացման հարցում։
«ԱՊԱՎԵՆ» միջազգային բեռնափոխադրող ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը 168․am-ի հետ զրույցում անդրադարձավ այն խոսակցություններին, թե բեռնափոխադրումների գներում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, ինչն էլ որոշակիորեն ազդել է ապրանքների գների վրա, և նշեց, որ նման բան տեղի չի ունեցել։
Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրեր է ընդունել, որոնցով նախատեսվում է սոցիալական միջոցառումների դեպքում՝ միանվագ օժանդակություն շահառուների որոշակի խմբերի:
Այս օրերին, երբ երկրում տնտեսական ու սոցիալական իրավիճակը լարվել է, ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է վարկերի սպասարկման հարցը։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչության մեծ մասը գտնվում է վարկերի տակ, որոնց տոկոսադրույքները երբեմն շատ բարձր են։ Առանձին ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող սպառողական վարկերի գինը երբեմն անցնում է նույնիսկ 100 տոկոսից։
Այլևս պարզ է, որ կորոնավիրուսի հասցրած տնտեսական կորուստներն ահռելի են լինելու։ Դրանք հաշվելու ժամանակ առաջիկայում դեռ շատ կունենաք։ Բայց այսօր արդեն հայտնի է, թե անցած կարճ ժամանակահատվածում դա ինչպիսի տխուր հետևանք է ունեցել տնտեսության առանցքային ոլորտներից մեկի վրա, որի հետ իշխանությունները ժամանակին մեծ հույսեր էին կապում՝ թե՛ տնտեսության զարգացումների, և թե՛ արտաքին հաշվի բարելավման առումով։
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ տարիներ շարունակ ԿԲ դրամավարկային քաղաքականությունն ագրեսիվ է եղել և հասել է իր նպատակին, քանի որ կառավարության հարկաբյուջետային քաղաքականության ներկայացուցիչները բավականին թույլ են եղել և ԿԲ-կառավարություն պայքարում մշտապես պարտություն կրել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է, և նշեց, որ հետկորոնավիրուսյան շրջանում ներդրումների թեման մեծ կարևորություն է ունենալու․ «Մենք պետք է համոզված լինենք, որ ի վիճակի ենք վերլուծել և ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք մեզ պիտի օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է»։
Մի քանի ամիս առաջ, երբ միջազգային վարկանշային ընկերությունները բարելավում էին Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրենց վարկանշային գնահատականները, Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում իր ոճով ծաղկեցնել այդ գնահատականները և ներկայացնել սեփական մեկնաբանություններով։ Հիմա նույն վարկանշային ընկերությունները սկսել են հոռետեսորեն նայել Հայաստանի տնտեսությանը, բայց դա Նիկոլ Փաշինյանն այլևս չնկատելու է տալիս։
«Ողջունելի է կառավարության այդ դիրքորոշումը, որովհետև նախորդ տարվա կեսից, երբ արդեն ակնհայտ էր, որ 2019թ․ կապիտալ ծախսերը թերակատարվելու են, մենք՝ տնտեսագետներս, անընդհատ մատնանշում էինք, որ դա անթույլատրելի է, և իրականում, կապիտալ ծախսերը թերակատարելով՝ մենք հաջորդ տարվա զարգացման հնարավորություններն էապես պակասեցնում ենք, և անկախ առկա հանգամանքներից, հիմնավորումներից՝ պետք է կապիտալ ծախսերն ամբողջ ծավալով իրականացնել, ինչը այդպես էլ չեղավ։ Փաստացի, 2019թ․ մենք ընդամենը 1/3-ով կարողացանք կատարել պլանավորած կապիտալ ծախսերը, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է»:
«Ենթադրենք՝ գործարարը դիմել է բանկին՝ 1 մլն դրամ վարկ ստանալու համար, եթե 500 հազար դրամը տրամադրում է պետությունը, արդյո՞ք սա նշանակում է, որ բանկը մնացած մասի համար պարտադիր ապահովման միջոց պետք է պահանջի: Եթե՝ այո, ապա ի՞նչ անեն այն կազմակերպությունները, որոնք արդեն վարկ ունեն, և իրենց գույքը հանդիսանում է գրավի առարկա, իսկ հիմա լրացուցիչ միջոց չունեն գրավադրելու համար»,- ասաց տնտեսվարողը:
«Աշխարհի գրեթե բոլոր երկրներում այժմ COVID 19-ն ընթանում է եվրոպական մոդելով և մայիսի երկրորդ կեսին, միջին հաշվով, ամեն տեղ կվերջանա»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վիրուսի տարածման վերջին թվային պատկերին՝ վստահեցրեց Էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը:
Կորոնավիրուսի հետևանքով վտանգի տակ են հայտնվել տասնյակ-հազարավոր աշխատատեղեր։ Դրանց մի մասը փաստացի արդեն փակվել է, իսկ մյուս մասը կփակվի առաջիկայում։ Ոչ մի հույս չկա, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերականգնել այդ աշխատատեղերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին ասաց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը հաղահարելու իմաստով գործադիրը կարևոր է համարում կապիտալ ծախսերը․ «Դրանք մեզ պետք է օգնեն պահպանել եղած աշխատատեղերը, բացել նոր աշխատատեղեր։ Դա նաև այն ուղղությունն է, որն իր հետևից պետք է քաշի մյուս ուղղությունները, և մենք կենտրոնանում ենք կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնելու վրա»։
«Ներկայումս Ռուսաստանի համար մի քանի մարտահրավեր մեկտեղվել է՝ ստեղծելով տնտեսական խնդիրներ»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային վերսկսվող բանակցություններին։
Հայաստանի նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանն օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում խոսել էր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում պետական պարտքի ավելացման անհրաժեշտության մասին:
Սպառողներն ահազանգում են, որ վերջին շրջանում Հայաստանում բազմաթիվ ապրանքներ թանկացել են, երբեմն՝ նաև շատ կտրուկ։ Իրականում այդպես էլ կա։ Սակայն, ինչքան էլ կարող է տարօրինակ հնչել, պաշտոնապես մեր երկրում գնաճ չկա։ Ոչ մեծ չափով, բայց մարտին մի բան էլ գնանկում է արձանագրվել. 12-ամսյա հատվածում այն կազմել է 0,1 տոկոս։
Եթե ընկերության տարեկան փաստացի շրջանառությունը բավարարում է նրան ՓՄՁ դասակարգելու համար, ի՞նչ կապ ունի, թե շրջանառության եռամսյակային կտրվածքն ինչպիսին է: Գործնականում սա մի մկրատ է, որը կարող է օգտագործվել, և կարծում եմ՝ հենց դրա համար էլ նախատեսված է՝ աջակցության այդ գործիքից օգտվող ընկերությունների թվաքանակն արհեստականորեն սահմանափակելու նպատակով:
Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ ծրագիրը հռչակում են, դրա մասին խոսում են, բայց պարզվում է՝ մեխանիզմները չկան․ «Մարդիկ ընկնում են ցայտնոտային վիճակի մեջ՝ դիմում են, պարզվում է՝ մեխանիզմները չկան, բայց արդեն քաղաքական դիվիդենտները կան, մեծ պաթոսով հայտարարվել է, որ 9-րդ ծրագիրն են կյանքի կոչում։ Միշտ չէ, որ քանակը որակ է, ու սա հենց այս դեպքն է։
Հետկորոնավիրուսային շրջանում տնտեսությունն այս վիճակից հանելու համար ներդրումներ են պետք, մեծ ծավալի ներդրումներ։ Կառավարությունն այժմվանից ոտ ու ձեռ է ընկել. առանց այդ էլ՝ ներդրումները շատ քիչ էին, հիմա՝ առավել ևս, երբ ամեն ինչ խառնվել է իրար՝ է՛լ ավելի դժվար է լինելու օտարերկրյա ներդրողներին համոզել և բերել Հայաստան։ Իսկ առանց ներդրումների հեշտ չի լինելու շտկել իրավիճակը։
Կենտրոնական բանկն օրերս նշեց, որ կորոնավիրուսը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա, և 2020 թվականի տնտեսական աճը կկազմի 0,7%, կնվազեն ներմուծման և արտահանման ծավալները, Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերները:
Անշարժ գույքի և հատկապես բնակարանային շուկան չափազանց զգայուն է տնտեսական ու ֆինանսական ցնցումների նկատմամբ։ Սովորաբար այն շատ արագ է արձագանքում նման դրսևորումներին։ Թեև այս անգամ գործ ունենք մի փոքր այլ իրավիճակի հետ, այնուհանդերձ ենթադրվում է, որ կորոնավիրուսը չի շրջանցի նաև այս ոլորտը։ Բայց այդ մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ։
Ինչո՞ւ է կառավարությունը նախընտրել գազի գնի վերանայման վերաբերյալ խոսակցությունները սկսել ոչ թե՝ Ռուսաստանի ղեկավարության, այլ՝ անմիջապես «Գազպրոմի» հետ, մտածելու տեղիք է տալիս։ Հայտնի է, որ գազը միշտ էլ եղել է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական ապրանք։ Ու դրա շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել քաղաքական մակարդակում։ Այդպես է եղել ոչ միայն իշխանափոխությունից առաջ, այլև իշխանափոխությունից հետո։
«Պետական վերահսկողական ծառայությունը իմ հանձնարարությամբ ուսումնասիրություններ էր իրականացրել ներդրումների առաջարկներին՝ պետական մարմինների արձագանքի որակի առնչությամբ։ Ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու և մենք պետք է համոզված լինենք, որ մենք ի վիճակի ենք ընդունել, ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք մեզ պետք է օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է»:
Խանութներում արդեն իսկ նկատվում է շատ ապրանքների գների կտրուկ աճ: Շատերն են ահազանգում, որ հնդկաձավարի մեկ կիլոգրամը՝ նախկին 250 դրամի փոխարեն, այսօր արժե 750-800 դրամ, իսկ ոսպի մեկ կիլոգրամը՝ նախկին 450 դրամի փոխարեն, արժե 650-700 դրամ:
Արտակարգ վիճակի պահին բոլոր տնտեսական լուրերը սպասված են: Համարյա առանց բացառության: Բոլորն էլ գիտեն, որ իշխանություններն ամենօրյա պարբերականությամբ պիտի հայտարարություն անեն բիզնես միջավայրին աջակցելու մասին: Սա իսկապես բոլորը գիտեն: Բոլոր երկրներում գիտեն:
Ճգնաժամային իրավիճակները առավել ցայտուն են ի ցույց դնում ցանկացած իշխանության՝ համարժեք քայլեր ու միջոցառումներ մշակելու և իրականացնելու կարողությունները։ Ակնհայտ է, որ այսօր աշխարյում ոչ մի կառավարություն ի զորու չէ կանխատեսել կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական ճգնաժամի տևողությունը և հետևանքները։