«Կառավարության այս որոշումը ոչ այլ ինչ է, քան փաստացի, հակառուսական սանկցիաներին միանալու դրսևորում». Հայկ Ֆարմանյան
Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին» 25.05.2023թ-ի N 808-Ն որոշումը. նշված որոշումով, ըստ էության, անուղղակիորեն արգելվելու է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանումը (հիմնականում բարձր տեխնոլոգիական, որոնք արտահանվում էին ՌԴ)։
Վերջին մեկ տարվա ընթացքում, ՀՀ տնտեսական աճը և արտահանման ցուցանիշներն ավելացել են հիմնականում վերաարտահանման գործարքների շնորհիվ. այս որոշումը ոչ այլ ինչ է, քան փաստացի, հակառուսական սանկցիաներին միանալու դրսևորում։
Որևէ երաշխիք չկա, որ հետագայում այդ ցանկը չի համալրվելու այլ ապրանքատեսակներով ևս…։
ՀՀ արտահանման կառուցվածքում, 60% -ից ավել բաժին է ընկնում ՌԴ-ին և հետևաբար պետք է մտածել նաև հնարավոր հակաքայլերի և ունենալիք տնտեսական կորուստների մասին։ Զարմանալին այն է, որ փոխանակ կառավարությունը խթանի, որ դեպի մեր երկիր ավելի շատ փող մտնի, անում է հակառակը` ընդունելով նմանատիպ որոշումներ…»։