Ֆրանսիական հայտնի «Քարֆուր» սուպերմարկետների ցանցի՝ Հայաստանում առաջին հիպերմարկետը իր դռները կբացի մարտի 11-ին։ Այն տեղակայված է լինելու Երևան Մոլ-ում։
2014 թվականի արդյունքներով միջին ամսական աշխատավարձը ՀԿԵ-ում կազմել է 196,6 հազ դրամ՝ 2008 թվականին՝ երկաթուղու հավատարմագրային կառավարմանն ընդունման պահին գործող 74,2 հազ դրամի դիմաց:
200 միլիոն օգտատեր ունեցող և շահույթով աշխատող Picsart-ը հայտարարել է, որ 10 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել Sequoia Capital վենչուրային հիմնադրամից։
Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների համաձայն՝ ապահովագրական բիզնեսը ոչ միայն շահութաբեր չէ, այլև խիստ վնասաբեր է։
«Այժմ մեր խանութի բացման նախապատրաստական աշխատանքները գտնվում են վերջնական փուլում: 99% հավանականությամբ մենք կբացվենք մարտին»,- ասել է Լորան Նազեն:
Յուրաքանչյուր բիզնեսմեն գիտի, որ կարևոր է ոչ թե այն, թե ինչ ես ասում, այլ՝ ինչպես ես դա ասում: Նույնիսկ, երբ չեք խոսում, միևնույն է՝ դուք դեռ շարունակում եք հաղորդակցվել: Երբ հասկանաք մարմնի լեզուն և, թե ինչ եք ասում դրանով, դուք կարող եք կառավարել այն և ստիպել մարդկանց ձեզ օգնել բիզնեսում:
Եթե խորհրդակցության ժամանակ ներկաների 90%-ն այս կամ այն առաջարկի օգտին է քվեարկում, ես այն նետում եմ աղբամանը: Պարզ մի պատճառով. եթե բոլորն այդքան պարզ նկատում են այդ հնարավորությունը, ամենայն հավանականությամբ, դրա շուրջ աշխատում են շատ այլ կազմակերպություններ նույնպես, և մենք այդ հարցում այլևս առաջատար լինել չենք կարող:
«Շնորհակալություն՝ բոլոր բիզնեսների և նոր աշխատատեղերի հնարավորությունների համար, որոնք դուք ստեղծում եք։ Դուք աշխարհը դարձնում եք ավելի բաց և փոխկապակցված, և մենք հպարտ ենք, որ օգնում ենք ձեզ»։
Ս. Բեկիրսկին նշեց, որ չի ուզում հակադրվել նախարարի խոսքին, սակայն հայկական տեքստիլի արտադրանքը գտնվում է թեթև քաշային կարգում ու չի կարող մրցել թուրքականի ու չինականի հետ:
Խաղարկությանը մասնակցելու համար 2014 թվականի նոյեմբերի 20–ից դեկտեմբերի 29-ը ժամանակահատվածում հարկավոր էր գնումներ (այդ թվում ծառայությունների մատուցման տեսքով) կատարել Երևան Մոլի խանութներից:
Apple ընկերությունը ներկայումս աշխարհում ամենաթանկ տեխնոլոգիական ընկերությունն է, սակայն Սթիվ Ջոբսն աշխատանքները սկսել է իր ծնողների ավտոտնակում:
Ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի առաջին տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգումների արդյունքում արձանագրվել է 62.8 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, […]
Երևանում կառուցվել է նոր գործարան, ներմուծվել են անհրաժեշտ սարքավորումներ, որոնց ժամկետը երկարաձգվում է սույն որոշմամբ: Կատարվելու է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, ստեղծվելու է 120 նոր աշխատատեղ:
Գործարար ծրագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Խնկիկյան Ըդվանսդ Էլեքթրոնիքս» ընկերությունը նորաստեղծ ընկերություն չէ և ՀՀ-ում գործունեություն է ծավալում 2012 թվականից
Եվրոպական սարքավորումներով նախատեսվում է տարեկան թողարկել մոտ 1.6 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014 թ. մրցանակի դափնեկիր Մարիո Մացցոլան «168 Ժամի» հետ զրույցում ասել է. «Չի կարող լինել տեխնոլոգիա՝ տեխնոլոգիայի համար։ Տեխնոլոգիան պետք է լինի կիրառելի, օգնի մարդկանց, ընկերություններին, բիզնեսին՝ իրական կյանքում լուծումներ գտնել»
Լիդիան Ինթերնեյշնլը և Գեոթիմը անցյալ շաբաթ մասնակցեցին Ջերմուկի շրջակա միջավայրի պահպանության տեղական բնապահպանական ծրագրի շրջանակներում կլոր սեղան-քննարկմանը:
Գործարար միջավայրի ցուցանիշի ամենացածր մակարդակը այս եռամսյակ գրանցվել է շինարարության ոլորտում՝ 34.1, ինչը պայմանավորված է այս եռամսյակ նախորդի համեմատ ոլորտում աշխատողների թվաքանակի կտրուկ նվազմամբ։
ՀՀ Կառավարությունը թույլատրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը օտարել Հայաստանի Հանրապետությանը, որի արժեքը վերջինս կվճարի համապատասխան բաժնետոմսերով, այդ չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը: