Գործարար միջավայրի ցուցանիշի ամենացածր մակարդակը այս եռամսյակ գրանցվել է շինարարության ոլորտում՝ 34.1, ինչը պայմանավորված է այս եռամսյակ նախորդի համեմատ ոլորտում աշխատողների թվաքանակի կտրուկ նվազմամբ։
ՀՀ Կառավարությունը թույլատրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը օտարել Հայաստանի Հանրապետությանը, որի արժեքը վերջինս կվճարի համապատասխան բաժնետոմսերով, այդ չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը: