Միլիոնատերեր, ովքեր էժան ժամացույց են կրում
Ժամացույցն այն քիչ աքսեսուարներից է, որը կարող են կրել նաև գործնական տղամարդիկ: Դա է պատճառը, որ հանրային անձինք հաճախ են նախապատվություն տալիս թանկ ժամացույցներին: Forbes.ru կայքը կազմել է այն միլիոնատերերի ցանկը, ովքեր մատչելի ժամացույց են կրում:
1. Ռոման Աբրամովիչ: 2012թ. օգոստոսին Ռոման Աբրամովիչը Լոնդոնում հայտնվեց Polar M61 ժամացույցով, որը 100 դոլար արժե:
2. Բիլ Գեյթս: Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին հարցազրույցներից մեկի ընթացքում հարցրին, թե ինչ աքսեսուար է նա կրում, և նա պատասխանեց. «Ընդամենը 10 դոլարանոց ժամացույց»: Նրան բազմաթիվ անգամներ լուսանկարել են էժան ժամացույցներով: 79.2 մլրդ դոլար արժողությամբ կարողություն ունեցող մարդու ժամացույցները եթե ոչ՝ 10, ապա մաքսիմում՝ 20 դոլար արժեն:
3. Լի Կա-Շին: Cheung Kong Group-ի և The Hutchison Whampoa-ի սեփականատեր Լի Կա-Շինը 33.3 մլրդ դոլար կարողություն ունի: Հագուստի մեջ, սակայն, միլիոնատերը պարզություն է նախընտրում: Նա հպարտությամբ պատմում էր լրագրողներին, որ երկար տարիներ Seiko ժամացույցներ է կրել, որոնք 50 դոլար արժեն:
4. Լլոյդ Բլանկֆեյն: 2014թ. Forbes-ի՝ ամենաազդեցիկ ցանկում ընդգրկված ֆինանսիստը Swatch-ի երկրպագու է: Նա մի քանի ժամացույցներ ունի, որոնք այս բրենդի կողմից են արտադրված և արժեն 100 դոլարից ոչ ավելի:
5. Հանս Ռաուսինգ: Շվեդիայի երկրորդ ամենահարուստ մարդը 12.5 մլրդ դոլար կարողություն ունի: Սակայն որոշ հարցերում միլիոնատերը տնտեսում է: Նրա մազերը կտրում է գյուղի վարսահարդարը, նա միջոցառումների տոմսեր գնելիս թոշկառուների համար նախատեսված զեղչեր է պահանջում, Timex-ի մատչելի ժամացույցներ է գնում:
6. Սթիվեն Շվարցման: Ֆինանսիստն իր 60-ամյակը նշելիս 3 մլն դոլար է ծախսել, սակայն ժամացույցներ ընտրելիս նա խնայողություն է անում: Գործնական հանդիպումների նա գնում է Swatch-ի սև ու սպիտակ ժամացույցներով:
7. Չակ Ֆինի: The Atlantic Philanthropies Casio-ի հիմնադիրը հայտնի է բարեգործությամբ: Իր վրա, սակայն, միլիոնատերը քիչ է ծախսում: Նա սեփական բնակարան և մեքենա չունի, կրում է 15 դոլար արժողությամբ ժամացույց:
8. Ֆրանսուա Օլանդ: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի սիրելի ժամացույցը Patek Philippe-ի արտադրության էր: Իսկ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը կրում է 85 եվրո արժողությամբ ժամացույց:
9. Նիկ Հայեկ կրտսեր: Swatch-ի հիմնադիրը նախընտրում է այն ժամացույցները, որոնք իր ընկերությունն է պատրաստում:
10. Բարաք Օբամա: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամյանի սիրելի ժամացույցը երկար ժամանակ Tag Heuer Aquaracer-ի արտադրած ժամացույցներն էին: 2007թ. սենատոր Օբամային Պետքարտուղարությունը 210 դոլար արժողությամբ Jorg Gray JG6500 ժամացույց նվիրեց: Այդ ժամանակվանից ի վեր նա այդ ժամացույցից չի բաժանվում:
11. Ջորջ Բուշ-կրտսեր և Բիլ Քլինթոն: Timex ընկերությունը սեր էր վայելում ԱՄՆ նախագահների շրջանում: Բիլ Քլինթոնը նախընտրում էր Timex Ironman ժամացույցը, որը 40 դոլար արժե: Ջորջ Բուշ-կրտսերը նախընտրում էր Indiglo մոդելը, որը 50 դոլար արժե:
12. Հռոմի Ֆրանցիսկոս պապ: Կաթոլիկ եկեղեցու ներկա ղեկավարը համեստություն է քարոզում: Զսպվածությունը վերաբերում է ոչ միայն Վատիկանի քաղաքականությանը, այլև նրա կյանքին: Նա պարզ սպիտակ հագուստ է կրում, ինչպես նաև՝ Swatch ժամացույց:
13. Ջոն Բոգլ: Vanguard Group-ի հիմնադիր հայտնի ներդրողն իր ժամացույցը նվեր է ստացել 1995թ.: Նա այդ ժամանակ բացել է արկղն ու հայտնաբերել ժամացույց, որի մեջ պատկերված էր Vanguard Group-ի լոգոն: Ժամացույցը 14 դոլար արժե:
14. Միթ Ռոմնի: 2012թ. ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի ձեռքին ընտրական քարոզարշավի ընթացքում Nixon Private SS ժամացույց նկատեցին: Այն 200 դոլար արժե:
Թարգմանությունը՝ 168.am-ի