Բեյոնսե Նոուլզի բիզնես կանոնները

Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է երգչուհի Բեյոնսե Նոուլզի բիզնես կանոնները:

1. Ես հիմնել եմ իմ ընկերությունը: Երբ ես որոշեցի դառնալ ինքս իմ մենեջերը, ինձ համար շատ կարևոր էր, որ զիջումների չգնամ մեծ կորպորացիաներից մեկին: Ես ցանկանում էի գնալ Մադոննայի հետքերով, ստեղծել սեփական «թագավորությունը» և այլ կանանց ցույց տալ, որ երբ քո կարիերայի ընթացքում հասնում ես որոշակի պահի, պետք չէ պայմանագիր կնքել որևէ մեկի հետ և կիսվել քո գումարով ու հաջողությամբ. ամեն ինչ կարելի է ինքնուրույն անել:

2. Դուք տեսնում եք Շոն Քոմբսի, իմ ամուսնու և բազմաթիվ այլ տղամարդ երաժիշտների օրինակները, ովքեր դարձել են խոշորագույն մագնատներ: Կին երաժիշտները կարող են լեգենդ դառնալ, բայց նրանից գրեթե ոչ մեկը բիզնեսում հաջողության չի հասել: Ես կարծում եմ, որ գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ դրան հասնելու համար:

3. Իմ կյանքում վերջապես եկել է այն պահը, երբ ինձ այլևս չեն մտահոգում ուրիշների կարծիքներն իմ որոշումների մասին: Ես ինձ ավելի ազատ զգացի, երբ հասկացա, թե ինձ ինչ է անհրաժեշտ, թե ինչն է ինձ երջանկացնում, և ինչն այլևս չեմ կարող տանել: Երբ ես ավելի երիտասարդ էի, դժվար էր անցնել այդ սահմանները:

4. Այս ոլորտում ամենամեծ սխալը ոչ ճիշտ վերաբերմունքն է աշխատանքին, ինչպես նաև դատողությունների ոչ բավարար սթափությունը: Բազմաթիվ վտանգներ կան: Ես երբեք չեմ զբաղվի նրանով, ինչ մթագնում է իմ ուղեղը:

5. Ես դեռ պետք է աշխատեմ ժամանակի դասավորման վրա, քանի որ ես ստանում եմ բազմաթիվ հրաշալի առաջարկներ, և դժվար է լինում «ոչ» ասել:

6. Ես ձայն ունեմ և փորձում եմ կանանց պատմել, թե մենք որքան շատ ունենք մեկս մյուսի կարիքը, և սովորեցնել նրանց, որ պետք է ինքնուրույն հասնել նրան, ինչ ուզում ես: Այդ թվում, ես կարծում եմ, որ երիտասարդների համար կարող եմ օրինակ լինել:

7. Ես սիրում եմ իմ ամուսնուն, բայց ոչինչ չի կարող համեմատվել այն կնոջ հետ խոսակցության հետ, ով քեզ հասկանում է: Այդպիսի խոսակցություններն ինձ շատ ուժ են տալիս:

8. Ես խորապես համոզված եմ, որ աշխատանքի միջոցով կարող ես հասնել նրան, ինչ ցանկանում ես: Հասկանում եմ, որ դա ավելի հեշտ է ասել, քան իրականացնել, բայց պետք է հանձնվել:

9. Կանայք ավելի շատ պետք է աշխատեն՝ այս աշխարհում հաջողության հասնելու համար: Ինձ իսկապես զայրացնում է այն հանգամանքը, որ կանայք չունեն այն հնարավորությունները, որոնք ունեն տղամարդիկ, կամ գումար՝ իրենց նպատակներին հասնելու համար: Որովհետև պետք է նայել ճշմարտության աչքերին՝ հենց գումարն է տղամարդկանց հնարավորություն տալիս ղեկավարել պարահանդեսը: Դա տղամարդկանց հնարավորություն է տալիս որոշել մեր  արժեքները և մեզ թելադրել, թե ինչն է համարվում սեքսուալ և կանացի և ինչն ընդհանրապես ոչնչի պետք չէ: Ի վերջո, խոսքը ոչ թե հավասար իրավունքների, այլ մտածողության ձևի մասին է: Մենք պետք է փոխենք ինքներս մեզ ընդունելու ձևը:

10. Ինչո՞ւ է պետք ընտրել, թե կանանց որ տիպին ես դու պատկանում: Ինչո՞ւ է պետք ինքդ քեզ վրա պիտակ կպցնել: Ես պարզապես կին եմ, և ինձ դուր է գալիս կին լինել: եթե դու հմայիչ ես, չե՞ս կարող սեքսուալ լինել, չե՞ս կարող խելացի լինել: Ինչպիսի հիմարություն;

11. Ես ժամանակակից ֆեմինիստ եմ: Ես հավատում են հավասարությանը և նրան, որ մենք դեռ հեռու ենք դրանից, որ մենք դեռ կողնակում ենք, և մեզ ստիպում են ընդունել դա: Բայց ես երջանիկ եմ և սիրում եմ իմ ամուսնուն:

12. Պետք չէ հավատալ սեռերի միջև հավասարության միֆին: Դա դեռ իրականություն չի դարձել… Մինչև կանայք ու տղամարդիկ միասին չասեն, որ սա անընդունելի է, ոչինչ չի փոխվի: Տղամարդիկ պետք է պահանջեն, որ նրանց կանայք, մայրերը և քույրերն ավելի շատ ստանան՝ իրենց որակավորման, և ոչ թե՝ սեռին համապատասխան: Հավասարությունը կհաստատվի, երբ կանայք և տղամարդիկ հավասար աշխատավարձ և հարգանք կստանան:

Պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս