Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված ընկերությունը զիջել է դիրքերը ՌԴ գինու շուկայում. RBC

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի գինի ներմուծողների շուկայում առաջատար է փոխվել։ Այս մասին գրում է RBC.ru-ն՝ հղում անելով ՌԴ Դաշնային մաքսային ծառայության տվյալներին։

«Առնվազն 2008 թվականից սկսած՝ խոշորագույն ներմուծողը «Լուդինգ» ընկերությունն էր, որը պատկանում է հայ քաղաքական գործիչ և գործարար Գագիկ Ծառուկյանի կառույցներին։ Այժմ այդ ընկերությունը առաջին տեղը զիջել է աբխազական «Միստրալ Ալկո» ընկերությանը»,- գրում է RBC-ն։

«Միստրալ Ալկոն» մաս է կազմում «Միստրալ» խմբին, որի սեփականատերն է Մոսկվայի աբխազական համայնքի ղեկավար Բեսլան Ագրբան։

Ռուբլու արժեզրկման և պատժամիջոցների պատճառով եվրոպական երկրներից գինու ներմուծման ծավալները դեպի Ռուսաստան նվազել են, ինչը հնարավորություն է տվել մյուս խաղացողներին մեծացնել իրենց կշիռը շուկայում։ «Միստրալ Ալկոն» կարողացել է այդ հնարավորությունն օգտագործել ավելի լավ, քան իր մրցակիցները։

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Տեսանյութեր

Լրահոս