Ինչի շնորհիվ են աճել «Հարավկովկասյան երկաթուղու» վճարած հարկերը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2014 թվականի արդյունքներով զբաղեցրել է 27-րդ տեղը Հայատանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում՝ 4 տողով բարելավելով իր դիրքերը 2013 թ. հետ համեմատ: Հայաստանի Հանրապետության Հարկային ծառայության տվյալների համաձայն, անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին ընկերությունը պետբյուջե վճարել էր 4 մլրդ 043,6 մլն դրամ:
2008 թվականից ընկերությունը պետբյուջե է վճարել 25,6 մլրդ դրամ, ինչը 2 անգամ գերազանցում է 6 տարվա ընթացքում կատարած Հայկական երկաթուղու վճարումները:
Ինչպես տեղեկացնում է ընկերության լրատվական ծառայությունը՝ վճարված հարկերի աճը պայմանավորված է նաև Հայաստանի երկաթուղայինների աշխատավարձերի աճով՝ 2014 թվականի արդյունքներով միջին ամսական աշխատավարձը ՀԿԵ-ում կազմել է 196,6 հազ դրամ՝ 2008 թվականին՝ երկաթուղու հավատարմագրային կառավարմանն ընդունման պահին գործող 74,2 հազ դրամի դիմաց:
Ընկերությունը նաև 100,8 մլրդ դրամ ներդրումներ է կատարել Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի համակարգի զարգացման ու արդիականացման համար: