Հովհաննես Ավոյանի Picsart-ը 10 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել Sequoia Capital-ից
Լուսանկարների խմբագրման և նկարչության համար նախատեսված Picsart ոչ այնքան հայտնի բջջային հավելվածը գրավում է ներդրողների ուշադրությունը։ 200 միլիոն օգտատեր ունեցող և շահույթով աշխատող Picsart-ը հայտարարել է, որ 10 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել Sequoia Capital վենչուրային հիմնադրամից։
Picsart-ը համատեղում է նկարչության և խմբագրման գործիքներ, ինչպես նաև հնարավորություն է տալիս օգտագործողներին իրենց աշխատանքներով կիսվել Picsart-ի ընդհանուր հարթակում։
Picsart-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը VentureBeat.com-ի հետ զրույցում ասել է, որ իրեն ոգեշնչում է իր դուստրը։ «Նա կրետիվ է, նա արտիստ է։ Ու հրաշալի կլիներ ունենալ մի հավելված, որը թույլ կտա նրա նման մարդկանց ստեղծագործել»,- ասել է նա:
Հովհաննես Ավոյանը նշել է, որ PicsArt-ը սոցիալական ցանց չէ, այն ավելի շատ նման է նկարների համար նախատեսված YouTube-ի:
Հավելվածը նման է Pixlr-ին, սակայն ունի աշխատանքները կիսելու, հրապարակելու, մրցույթներ անցկացնելու և այլն հնարավորություններ։ Ինքը՝ Ավոյանը, իր նախագիծն այսպես ղ բնութագրում. «Այն YouTube է՝ նկարների համար, որովհետև այս հարթակը թույլ է տալիս բացահայտվել»։
Խոսելով YouTube-ի մասին՝ Picsart-ի հիմնադիրը նշել է, որ ընկերությունն այժմ աշխատանքներ է տանում մոտ ապագայում նաև տեսանյութերի խմբագրման հնարավորություններ ներդնելու համր, սակայն ուշադրության կենտրոնում շարունակելու են մնալ նկարները։
Քանի որ Picsart-ն արդեն իսկ շահութաբեր է, ֆինանսավորման նպատակը with Sequoia Capital-ի հետ համագործակցության հաստատումն էր և հետագա զարգացումը։ Միջոցները կօգտագործվեն նաև ընկերության՝ Սան Ֆրանցիսկոյի գրասենյակը մեծացնելու նպատակով։
Նշենք, որ Ավոյանը հիմնել է Picsart-ը 2011 թվականին Կալիֆորնիայում, և սա ֆինանսավորման առաջին փուլն է։
Լուսանկարը՝ Հովհաննես Ավոյանի ֆայսբուքյան էջից