Աշխարհի ամենաթանկ ավիաթռիչքները
«Forbes» ամսագիրը կազմել է աշխարհի 7 ամենաթանկ ավիաթռիչքների ցանկը:
1. «Etihad» ավիաընկերության «The resdidence» սպասարկման կարգը: «The resdidence»-ը ավիաընկերության նոր ծառայությունն է, որը սկսեց մատուցվել 2014թ. դեկտեմբերին Աբու Դաբի-Լոնդոն թռիչքի ընթացքում: Լոնդոնից Աբու Դաբի և հակառակը թռչելու համար մեկ անձը պետք է վճարի մոտավորապես $39 806.
Այս կարգի կաբինաները նման են մոտավորապես Հոնկոնգում կամ Տոկիոյում գործող հինգաստղանի հյուրանոցների սենյակների: Կաբինան նախատեսված է երկու անձի համար, այն բաղկացած է մի քանի մասերից, որոնցում կա նաև լոգասենյակ:
2. «Singapore Airlines» ավիաընկերության A380-ի լյուքսերը: A380-ով սպասարկվող թռիչքների ցանկ են մտնում Սինգապուր-Նյու Յորք, Նյու Յորք-Ֆրանկֆուրտ, Սինգապուր-Լոնդոն ուղղությունները: Ֆրանկֆուրտ-Նյու Յորք հետադարձով տոմսի արժեքը կազմում է $6186: «Singapore Airlines»-ի լյուքս համարներում տեղադրված են մահճակալներ, կարելի է ճաշակել մի շարք թանկարժեք ճաշատեսակներ: Գիշերազգեստները և անկողնային պարագաներն արտադրվում են ֆրանսիական հայտնի ընկերություններից մեկի կողմից: Լոգասենյակում կարելի է օգտվել Salvatore Ferragamo-ի կոսմետիկ միջոցներից:
3. «Four Seasons» հյուրանոցների ցանցի ավիաթռիչքները: Հյուրանոցային ցանցը կազմակերպում է 16-25-օրյա թռիչքներ: Ամենահայտնին 24-օրյա շուրջերկրյա ճամփորդությունն է: Այս ֆորմատով մոտակա թռիչքը պլանավորվում է օգոստոսին: Դրա մասնակիցները կայցելեն Սիեթլ, Տոկիո, Պեկին, Ստամբուլ, Սանկտ Պետերբուրգ, Մարոկկո, Նյու Յորք: Երկու անձի համար ճամփորդության արժեքը կազմում էն 119 000$: Գինը ներառում է նաև «Four Seasons» հյուրանոցային ցանցում կանգառը, ուտելիքը, էքսկուրսիաներն ու հարկերը: Թռիչքն իրականացվում է Boeing 757 ինքաթիռներով:
4. «ANA» ավիաընկերության թռիչքները: Boeing 777-300ER ինքնաթիռով իրականացվող թռիչքները ներառում են Տոկիո-Լոս-Անջելես, Տոկիո-Սինգապուր, Տոկիո-Ֆրանկֆուրտ ուղղությունները: Տոկիո-Լոս-Անջելես հետադարձ ուղղությամբ տոմսի արժեքը կազմում է $13 960: Թռիչքները հիմնականում նախատեսված են գործարար անձանց համար, ովքեր թռիչքից հետո միանգամից ուղևորվում են հանդիպումների: Թռիչքների ընթացքում նրանք ապահովվում են անհրաժեշտ իրերով:
5. «Emirates» ավիաընկերության առաջին կարգը: Թռիչքները ներառում են Դուբայ-Լոնդոն, Դուբայ-Նյու Յորք, Դուբայ-Մոսկվա ուղղությունները: Դուբայ-Մոսկվա հետադարձ տոմսի արժեքը կազմում է $4720: Առաջին կարգի ցանկացած կաբինայում կա մինիբար, իսկ նստատեղերը հեշտությամբ վերածվում են մահճակալների: Լոգասենյակում առաջարկվում են «Bvlgari» и «Timeless Spa» բրենդերի կոսմետիկ միջոցները, իսկ մատուցվող ճաշացանկը կախված է ուղղությունից:
6. «Трансаэро» ավիաընկերության առաջին կարգը: Թռիչքները ներառում են Մոսկվա-Նյու Յորք, Մոսկվա-Աստանա, Մոսկվա-Վլադիվոստոկ ուղղությունները: Մոսկվա-Նյու Յորք հետադարձ տոմսի արժեքը կազմում է 159 686 ռուբլի:
7. «Air France» ավիաընկերության La Première լյուքսերը: Թռիչքները, որոնք իրականացվում են Boeing 777-300 ինքնաթիռներով, ներառում են Փարիզ-Նյու Յորք, Փարիզ-Սինգապուր, Փարիզ-Ջակարտա ուղղությունները: Փարիզ-Սինգապուր հետադարձ տոմսի արժեքը կազմում է $8524: Կաբինաները կառուցված են գեղեցիկ ոճով, նստարանները հեշտությամբ վերածվում են մահճակալների:
Թարգմանությունը՝ 168.am-ի