Եթե այսքան հնարավորությունների պայմաններում տնտեսությունը չի կարողացել ընդլայնել կարողությունները, դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել, երբ խոչընդոտները երկարաժամկետ լինեն ու համընդհանուր։ Իսկ այդպիսի հավանականությունն անհնարին է բացառել՝ այն ակնհայտ քայլերի պարագայում, որոնք անում են իշխանությունները՝ երբեմնի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում, որից կախված ենք տնտեսական բազմաթիվ լծակներով։ Այդ թվում, ինչպես ներսում, այնպես էլ դրսում։
«Կարմիր գծերի» իսպառ վերացման համար պայքարելու նպատակով ժամանակին մի այսպիսի նախաձեռնություն էր գործում՝ «Դուրս մեր գրպանից»։ Շարժման մասնակիցները մի պահ նույնիսկ բոյկոտում էին «կարմիր գծերը», հրաժարվում վճարումներ կատարել։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։
Հիփոթեքով ձեռք բերված բնակարանների սեփականատերերի փոխարեն՝ բյուջեի հարկային եկամուտների 3,1 տոկոսը կառավարությունը տալու է բանկերին՝ եկամտային հարկի սպասարկման նպատակով։ Սա է պատճառը, որ բանկերն այդքան հետաքրքրված են այս ծրագրով և հանդիսանում են ծրագրի առանցքային շահառուներից մեկը։ Պետական բյուջեի հաշվին հսկայական գումարներ են մտնում բանկեր, որոնք ամբողջությամբ ապահովագրված են կորուստներից։ Ու այդպես՝ ոչ թե մեկ կամ երկու, այլ՝ տասնյակ տարիներ։
Կենտրոնական բանկի արտաքին պահուստները վերջին երկու ամիսներին կտրուկ նվազել են։ Եթե օգոստոսին դրանք անցնում էին 4 մլրդ 219 մլն դոլարից, ապա հոկտեմբերի վերջին կազմել են 3 մլրդ 812 մլն դոլար։
Չնայած առաջին հայացքից երևացող բարձր տնտեսական աճերին, կառավարությունը ձախողել է տնտեսական քաղաքականությունը։ Բոլորովին էլ տնտեսագետ պետք չէ լինել, դա հասկանալու կամ դրանում համոզվելու համար։ Որ կառավարությունը տապալել է տնտեսական քաղաքականությունը, կարող է փաստել տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսներին քիչ թե շատ տեղյակ ցանկացած մասնագետ։
Ֆինանսական միջոցների այն ահռելի ներհոսքը, որը նկատվեց դեպի Հայաստան անցած տարվա կեսերից, էապես թուլացել է։ Վերջին չորս ամիսներին դրանց ծավալները ոչ միայն դադարել են ավելանալ, այլև բավական մեծ տեմպով կրճատվել են։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Վերջերս Նիկոլ Փաշինյանը խոսում էր ժողովրդագրության ոլորտում իր ղեկավարած կառավարության վարած քաղաքականության արձանագրած՝ նախադեպը չունեցող հաջողությունների մասին։ Ասում էր՝ այդ քաղաքականության արդյունքում այս տարի Հայաստանում արձանագրվել է վերջին հինգ տարիների ծնելիության ամենաբարձր ցուցանիշը։
Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում թանկ հոսանքի կշիռն այս տարի ավելացել է։ Խոսքը, մասնավորապես, ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի մասին է։ Փոխարենը՝ նվազել է ատոմակայանում և հատկապես հիդրոկայաններում արտադրվող հոսանքի կշիռը։ Սրանք էլ էժան հոսանքի արտադրության հիմնական աղբյուրներ են։
Երկար ժամանակ է, ինչ կառավարությունը մտադիր է տոտալ վերահսկողության տակ վերցնել քաղաքացիների անձնական հաշիվները, մասնավորապես՝ հասանելիություն ստանալ նրանց բանկային տվյալների և դրանց շարժերի նկատմամբ։ Այդ նպատակով, նախորդ անհաջող փորձից հետո, վերջերս Պետեկամուտների կոմիտեն հանդես եկավ նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Սակայն մինչ այս նախաձեռնությանն անգամ օրենքի տեսք տալը, կառավարությունն ուզում է այն փորձարկել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ։
Մինչ կառավարությունը հաջորդ տարվա տնտեսական աճի ու բյուջեի ակնկալիքները կրկին կապել է արտաքին գործոնների հետ, Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությունը թուլանում է նաև այլ ուղղություններով։ Այդ ուղղություններից մեկն էլ դրսից կապիտալի հոսքերն են, որոնք վերջին ամիսներին բավական ակտիվ կրճատվում են։
Քանի որ այս պահին հայտնի են բյուջեի կատարման ինն ամսվա տվյալները, այդ ժամանակահատվածի կտրվածքով ներկայացնենք, թե ինչպիսին է եղել կապիտալ ծախսերի կատարողականը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունների այս ամբողջ ժամանակաշրջանում։
Իշխանության գալուց հետո, երբեմնի սուրճի փող չունեցող քպ-ականների կյանքը գլխիվայր շրջվեց։ Նրանք ոչ միայն իշխանության, այլև փողի ու հարստության, բնակարանների ու առանձնատների, թանկարժեք մեքենաների ու գույքի տեր դարձան։
Ռեկորդների սիրահար Հայաստանի իշխանությունները, որոնք ամենուրեք արձանագրվող ռեկորդներից են միայն խոսում, թանկացումների առումով էլ են աննախադեպ։ Չնայած հայտարարում են, որ Հայաստանում գնաճ գրեթե չկա կամ զրոյին մոտ է, այնուհանդերձ բազմաթիվ ապրանքներ Հայաստանում անհամեմատ ավելի թանկ են, քան ԵԱՏՄ անդամ այլ երկրներում։
Երկու դեպքում էլ գործ ունենք կա՛մ պլանավորման տարրական հմտությունների ու կարողությունների բացակայության, կա՛մ «նյու-վասյուկի» հայտնի ոճով մանիպուլյացիայի հետ։
Հանձին Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունները, հանուն իշխանության, պատրաստ են ամեն ինչի։ Մեկ անգամ չէ, որ փորձել են խեղաթյուրել իրականությունը, իրենց անհիմն ու չպատճառաբանված լավատեսությամբ սին հույսեր արթնացնել մարդկանց մեջ, կերակրել ապագայի կեղծ լավատեսությամբ ու ազդել հասարակության սպասումների վրա։
Հաջորդ տարվա համար նախատեսելով 7 տոկոս տնտեսական աճ, կառավարությունը գիտի, որ դրա կատարումը քիչ հավանական է և խիստ ռիսկային։ Գիտի, բայց իներցիայով պլանավորել է, սովորության համաձայն, նաև բարձր աճի տպավորություն ստեղծելու համար։ Գնահատականները, որոնք ստացվել են մոդելավորման արդյունքում, 5,9 տոկոս տնտեսական աճի հավանականություն են ցույց տվել։ Բայց կառավարությունը 7 տոկոս աճ է դրել պետական բյուջեի հիմքում՝ ռիսկի տակ դնելով նաև բյուջեի հարկային եկամուտները։ Եթե նախատեսված տնտեսական աճը չհաջողվի ապահովել, չեն ստացվի նաև բյուջնի ակնկալվող եկամուտները։
Բանկային համակարգն այս տարի շարունակել է ահռելի շահույթներ ստանալ։ Նախորդ տարվա համեմատ շահույթներն ավելացել են, բայց դա տեղի է ունեցել գերազանցապես առաջին եռամսյակի հաշվին։ Երկրորդ և երրորդ եռամսյակներում բանկերի շահույթները նվազել են։
Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը «հեղափոխության» ձեռքբերումների թվում մշտապես հիշատակում էր անշարժ գույքի շուկայի ակտիվացումը։ Ասում էր, թե դա ոչ թե նրա հետևանք է, որ մարդիկ վաճառում են իրենց գույքը և հեռանում երկրից, այլ հակառակը՝ վաճառում են, որպեսզի ավելի լավը գնեն։ Դրանով է պայմանավորված, որ գործարքներն աճում են։
Նիկոլ Փաշինյանի ու իր ղեկավարած կառավարության ձախողումների շարքը շատ ընդգրկուն է, գրեթե ամեն տեղ դա կարելի է տեսնել։ Ձախողել են ամբողջ պետական կառավարումը, միտումնավոր կամ չիմացությամբ՝ քանդել են պետական ինստիտուտները, որի հետևանք է նաև այն, որում այսօր հայտնվել է Հայաստանը՝ իր անվտանգային բազմաթիվ խնդիրներով ու երկրի գլխին կախված սպառնալիքներով։
Մինչև իշխանության գալը կտրականապես դեմ լինելով պարտքերին կամ գոնե այդպես ներկայացնելով՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո անշեղորեն ավելացրել է Հայաստանի պետական պարտքի բեռը։ Նախկին որևէ իշխանության ժամանակ պետական պարտքն այդպիսի արագացված տեմպով չի աճել, ինչպես վերջին հինգ տարիներին կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։
Հայաստանի տնտեսությունն արտաքուստ բարձր աճեր է արձանագրում։ Բայց այդ աճերի իրական պատկերը երևում է խոշոր հարկատուների վճարած հարկերում։ Պետեկամուտների կոմիտեի օրերս հրապարակած այս տարվա ինն ամիսների խոշոր հարկատուների ցանկը մեկ անգամ ևս ցույց է տալիս մեր տնտեսության ողբալի վիճակն ու թշվառությունը։
Չորս ամսում Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպն ընկել է 2,8 տոկոսային կետով։ Մայիսին տարեկան աճը հասել էր 12,5 տոկոսի, հունիսին իջավ 11,4 տոկոսի, հուլիս-օգոստոսին կազմեց 10,4 տոկոս։
Արդյունաբերությունում, մասնավորապես՝ մշակող արդյունաբերությունում, վերջին ամիսներին տեղի ունեցող ոչ ականջահաճո զարգացումների մասին նրանք նույնքան հետևողականորեն և միասնաբար լռում են։
Այս օրերին Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։ Նախորդ տարիների բյուջեների նման, անշուշտ, այս մեկն էլ հորով-մորով կանեն։ Իշխող քաղաքական խմբակցությունը, շըփ-թըփ անելով, կդակի ու կանցկացնի բյուջեն, բայց խնդիրները դրանից չեն պակասի, մի բան էլ կավելանան։
Երբ վերջերս ՔՊ-ական պատգամավորներից մեկը, հաթաթա տալով ռուսներին, հայտարարեց՝ «եթե պետք է գազը կտրեն, թող կտրեն», թվաց, թե գործ ունենք բացառապես այս մարդու ինքնագործունեության հետ։ Բայց պարզվում է, չմտածված ու անհեթեթ թվացող այդ հայտարարության տակ թաքնված էին իշխանությունների բուն նպատակները։ Մասնավորապես այն, որ իրենց կարճ խելքով, գտել են ռուսական գազի այլընտրանքը՝ պատրաստվում են այն գնել Ադրբեջանից։
Չնայած տարվա առաջին կեսին Հայաստանում արձանագրվել է 10,5 տոկոս տնտեսական աճ՝ կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում այս տարվա համար շատ ավելի ցածր աճի կանխատեսում է դրել։ Ակնկալում է, որ տարեվերջին տնտեսական աճը կկազմի 7,2 տոկոս։
Ի հայտ եկած բացասական սպասումների հետևանքով փոխարժեքի շուկայում մի պահ սկսված աժիոտաժը Կենտրոնական բանկին արտաքուստ հաջողվեց հաղթահարել։ Դա ի՞նչ նստեց ԿԲ-ի վրա, հայտնի չէ, բայց տարադրամային ներարկումներից հետո դրամի կտրուկ արժեզրկումը դադարեց, իսկ արհեստականորեն ձևավորված բարձր փոխարժեքները նվազեցին։
Դրանք նույնիսկ դատարան չեն հասնում՝ փլվում են կես ճանապարհին։ Բայց, իհարկե, կատարում են իրենց դերը՝ հասարակությանը կեղծիքով կերակրելու ու «թալանչիների» դեմ տրամադրելու գործում։