«Ինչպե՞ս կարող են Կապանում, Գորիսում և առհասարակ Սյունիքում մարդիկ դժգոհություններ չունենան, երբ ադրբեջանական դրոշը հայտնվել է իրենց համայնքների սահմաններին։ Այդ մարդիկ այսօր ապրում են անվտանգության լուրջ սպառնալիքների պայմաններում, և ՀՀ իշխանությունները որևէ գործնական քայլ չեն իրականացնում։ Վարչապետը Սյունիքում մեկ քաղաքից մյուսը գնալու համար ստիպված էր այդ ճանապահն անցնել ռուսական զինվորականների ու ռուսական դրոշի ուղեկցությամբ։ Ինքը չի կարողանում այդ հատվածով անվտանգ անցնել, բա քաղաքացիներն ինչպե՞ս անցնեն, որոնք ամեն օր են այնտեղ ապրում»,- նկատեց մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով՝ այսօր իշխանությունների նպատակն է՝ նաև տապալել իրենց իսկ հայտարարած արտահերթ ընտրությունները, որովհետև շատ լավ գիտեն, թե ինչ վարկանիշ ունեն, այսինքն՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս նրանք վարկանիշ չունեն։
Երեկ Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի անփառունակ, խայտառակ այցից հետո շատերն էին կանխատեսել ռեպրեսիվ գործողությունները, որոնց հրահանգը Ն․ Փաշինյանը տվել էր Սյունիքի մարզպետարանի շենքում ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին:
Երեկ Սյունիքում մեծ հաշվով նշվեց «քաղաքացու օրը»։ Ուղիղ եթերով ու դեմքին հնչող հայհոյանքներով։ Երեք տարվա էվոլյուցիան պատահական չէ։ Իրականում՝ երեք տարի առաջ խնդիր էր դրվել ոչ թե քաղաքացու օր նշելու, այլ՝ ուսապարկի օր։ Վերջին բառերով ասված հայհոյանքը չի կարող ուրախություն պատճառել ոչ մեկին, և դա պետության համար լավ բան չէ։ Բայց դա հետևանքն է այն […]
Ապօրինի հրամանի արդյունքում գիշերը անհայտ ուղղությամբ տարել են Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին։ Հովսեփյանի փաստաբաններին առայժմ որևէ կերպ չի հաջողվում պարզել, թե որտեղ են տարել համայնքի ղեկավարի տեղակալին և ևս 8 հոգու։
Ակնհայտ է, որ Նիկոլը իրավիճակն արհեստականորեն սրում է ՝ փորձելով չեզոքացնել Սյունիքի ակտիվիստներին: Չեմ կարծում, որ դա ընտրությունների պատճառով է: Կոտրում են դիմադրությունը ավելի գլոբալ բանի համար: Ես զգում եմ, որ նախապատրաստվում է Մեղրիի միջանցքի փաստաթղթերի ստորագրումը և Նիկոլը ստանձնել է նման պարտավորություններ: Նա հայտարարեց, որ Մեղրիի միջանցքի հարց գոյություն չունի: Բայց հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը, ամեն ինչ չէ ճշմարտություն, որ հնչում է այսօրվա պաշտոնյաներից:
Այս պահին իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի բնակարանը: Զաքարյանը տանը չի գտնվում դեռ ու հայտնի չէ, թե ինչ են փնտրում իրավապահները:
Նիկոլ Փաշինյանի ոստիկանապատ այցերն այլևս միայն խղճահարություն են առաջացնում։ Ամեն նման այցով նա նեղացնում է իր և հասարակության միջև դեռևս մնացած միջանցքը, եթե, իհարկե, նման միջանցք ընդհանրապես կա։ Բայց դա Փաշինյանին չի հուզում, քանի որ նրա խնդիրը ոչ թե հանրության հետ հաղորդակցությունն է, այլ Ադրբեջանի հետ կոմունիկացիան, որի իրագործման համար պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ սեփական արժանապատվությունից՝ մինչև ազգային անվտանգություն։ Ամեն ինչ, բացի իշխանությունից, բնականաբար։
Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած անփառունակ այցից հետո, ուր նա իր աչքերով տեսավ՝ ինչ վերաբերմունք ունեն սյունեցիներն իր անձի ու կառավարության նկատմամբ, իշխանական շրջանակները համակարգված տարածում են, թե Մեղրիի, Ագարակի ու Քաջարանի բողոքի ակցիաները կազմակերպված էին Սյունիքի այն համայնքապետերի կողմից, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցված:
«Հիմնախնդիրն ու առաջնահերթությունը մեր գերիներն են. վերադարձրեք մեր բոլոր հայրենակիցներին տուն, հետո կնստենք ու կքննարկենք Ադրբեջանի հետ տրանսպորտային կամ որևէ հարց։ Ես հասկանում եմ հպարտ սյունեցիներին, որոնք ասում են, որ երեխաներն Ադրբեջանում են, ի՞նչ հարցի մասին կարող է խոսք լինել»,- ասաց Ավագյանը։
«Սյունեցիները ավելի արժանապատի՞վ են գյումրեցիներից, որ կապիտուլյանտ վարչապետի դեմը փակեցին ու հայհոյանքներով դիմավորեցին նրան։ Ասում են՝ տեսեք, սյունեցիները ավելի արժանապատիվ են։
Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը փորձել է հավատացնել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ Զանգեզուր, ոչ Սյունիք, ոչ միջանցք արտահայտություններ չկան, և, որ խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին:
Պետության ղեկավարը պետք է ստրատեգիական, հայեցակարգային մոտեցում ունենա՝ առանց էմոցիաների․ այդ մարդն էմոցիոնալ գունդ է՝ առավոտյան մի բան է ասում, երեկոյան՝ մեկ այլ բան, սիտուացիոն լուծումներով, իսկ այդ սիտուացիոն սուտ լուծումներով Հայաստանի անվտանգությունն է թուլանում։
«Երկրի նախագահը (անվանենք այսպես), ԱՄՆ դեսպանը և երկրի, այսպես կոչված, վարչապետը նույն ժամանակ գտնվում էին նույն տեղում, որն այսօր մեր երկրում ամենախնդրահարույցն է: Համոզված եմ, որ եթե ոչ՝ ինքը, ապա նրա կողքին գտնվող մեկ-երկու մարդ կհուշեին, որ պետք չէ գնալ Սյունիք, որովհետև այնտեղ իր նկատմամբ նման վատ տրամադրվածություն կա: Բայց Փաշինյանը, այնուամենայնիվ, գնաց այդ քայլին: Հիմա մենք սա պետք է փորձենք հասկանալ: Ոչ թե իր գնալը, այլ, թե ո՞վ է նրան ասել՝ գնա: Միգուցե ինքը դիտավորյալ պրովոկացիաների՞ է եկել, որ իրավիճակը սրի»,- ասաց Սյունիքի նախկին մարզպետը:
Մինչ Երևանում քաղաքային իշխանությունները գաղտագողի Աջափնյակ համայնքում կանգնեցնում են Մահաթմա Գանդիի արձանը, Արցախում՝ Մարտունի քաղաքում, հնարավոր է՝ մինչև մայիսի 9-ը այլևս Նժդեհի արձանը չլինի։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանն ասաց, որ 2020-ը վատ տարի չէր գյուղատնտեսության համար, փոխարենը՝ այս տարի գյուղացիներն ապրանքի իրացման խնդրի առջև են կանգնել:
168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին՝ նախ նշեց՝ «Մեղրիի միջանցքը» և Նախիջևանի միջանցքը համարժեք չեն, որովհետև «Մեղրիի միջանցքն» Ադրբեջանի ու Թուրքիայի վաղեմի պանթուրքիստական ծրագրերն են։
«Քանի որ Նիկոլը մարդ է, ում մոտ առհասարակ բացակայում է տրամաբանությունը, ես դժվարանում եմ ասել, թե առհասարակ ի՞նչ է կատարվում Սյունիքի շուրջ:
Սյունիքի մարզ կատարած անփառունակ այցի ավարտին ՀՀ վարչապետի աթռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրների, Սյունիքի մարզպետարանի շենքում խորհրդակցության ժամանակ սկանդալային հայտարարություն է արել:
Այս լուրերի հետ առնչությամբ էլ Քաջարանի ղեկավարն ասաց. «Թող փորձի ու մի սյունեցու կպնի, ավելի վատ իրենց համար, թող փորձի սյունեցու մազը ծռի, այն ժամանակ կտեսնի։ Այսօր սյունեցին շատ լավ գիտակցում է՝ ինչի համար է Նիկոլը եկել Սյունիք, Ալիևի հետ նույն նպատակների մեջ են։ Ես ասում եմ, եթե այդքան համարձակություն ունեն՝ թող սյունեցու մազը ծռեն, թող չվախեցնեն իրենց դատախազություններով ու միլիցեքով ու ԿԳԲ-երով։ Վախեցնող էին, թող գնային թուրքին վախեցնեին, ոչ թե սյունեցիներին վախեցնեն»։
168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալած ընտանիքներից մեկը պատերազմից հետո Արցախից եկած և Շուռնուխում հաստատված Նվերի ընտանիքն է եղել։ Նվերը, պարզվեց, սակայն, որ երեկ գյուղում չի եղել և տեղյակ չէ այդ այցի մասին։
168.am-ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն ասաց, որ իրականում չի կարողանում որևէ տրամաբանական բացատրություն գտնել Նիկոլ Փաշինյանի իրականացրած քայլերում, նույնիսկ այդ ուղղությամբ դադարել է մտածել։
Հարյուրավոր ոստիկանների և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, հսկայական թիկնազորի ուղեկցությամբ գողեգող Սյունիք գնացած Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցավ այն, ինչի միջոցով 2018 թվականին նա եկավ իշխանության։ Նիկոլ Փաշինյանին մերժեցին։ Ոչ թե ուղղակի մերժեցին, այլ մերժեցին սարսափելի հայհոյանքներով ու անեծքներով։ Մերժեցին Սյունիքի՝ Ագարակի, Մեղրիի բնակիչները, որոնց փոքր հայրենիքի միջոցով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է միջանցք տրամադրել Ադրբեջանին ու Թուրքիային՝ գոյաբանական սպառնալիք ստեղծելով մեծ Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար։
Սյունիքի մարզի Ագարակ համայնքում գտնվող Նիկոլ Փաշինյանին տեղի բնակիչները դիմավորեցին հայհոյանքներով, «թուրք», «դավաճան» վանկարկումներով։ «Դավաճա՛ն, դավաճա՛ն, թուրք, թուրք, թուրք»,– Փաշինյանից ընդամենը 5 մետր հեռավորության վրա բղավում էին սյունեցիները։ Երկարատև ու անդադար այս վիրավորանքներն ու հայհոյանքները լսելուց հետո Նիկոլ Փաշինյանը արձագանքեց․ «Ողջունում եմ, ժողովուրդ ջան, ողջույններ, ողջույններ»։ Քաղաքացիներն էլ նրա ողջույններին արձագանքում էին հետևյալ կերպ․ «Ողջույն […]
Սյունիքի մարզում հրմշտոցի ընթացքում սյունեցիները պատռել են Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանի հագուստը:
Ագարակում լարված իրավիճակ է։ «Նիկոլ, դավաճան», «թուրք», «գերեզման չենք թողնելու գնա» բացականչություններով բնակիչները պահանջում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա իրենց մարզից։
«Թուրք», «Նիկոլ, դավաճան»․ բողոքի ակցիա՝ Ագարակում․ ՈՒՂԻՂ
Ընտրությունը լավ կյանքի մասին խոստումների տոնավաճառ է։ Հաղթում են նրանք, ում խոստումներն ամենահամոզիչն են թվում։ Հասարակությունների որակը, սակայն, որոշվում է ոչ թե այս կամ այն խոստմանը կուրորեն հավատալու, այլ որևէ խոստում վերլուծելու, դրա շուրջ մտածելու, նախկինում տրված, բայց չիրագործած խոստումների հետ համեմատելու, իրականության հետ համադրելու ու ըստ այդմ որոշում կայացնելու կարողությամբ։
Ամեն անգամ, երբ աշխարհը կամ որևէ պետություն ոչ հայանպաստ որոշում է կայացնում, Հայաստանից ամենաբարձր ձայնով հնչում են դժգոհություններ ու մեղադրանքներ այն մասին, որ, ահա, կրկին քաղաքական կեղտոտ շահերը գերակայեցին համամարդկային արժեքներին ու սկզբունքներին։
«Երազում էր երեխաներին տեսնել լավ մարդ, մեծ տուն էինք երազում, ասում էինք՝ մեծ տուն առնենք, երեխաները մեծանում են, տունն էլ փոքր է․․․ Երազանքներ շատ կար, երազանքներ ունեինք, որ չիրականացան, այդպես էլ մնացին․․․»,- ասաց Ազնիվը։