«Սա թշնամու կողմից հրահրած ստոր պատերազմ է մեր դեմ». Արցախի հերոս Ժաննա Գալստյան

Արցախի հերոս, Արցախի ազատամարտիկների միության վարչության անդամ Ժաննա Գալստյանի խոսքով՝ Արցախյան առաջին հերոսամարտից հետո թշնամին ոչ թե քաղաքակրթվել է կամ ընդունել իր կրած պարտությունը, այլ ավելի ստոր, նենգ  ու արյունարբու է դարձել։

«Որևէ բան չի փոխվել, թշնամին նույնն է, գաղտագողի, տափետափ է գալիս, նենգաբար։ Ես չեմ կարող համեմատել 90-ականների պատերազմը, թշնամուն, սա թշնամու կողմից հրահրած ստոր պատերազմ է մեր դեմ՝ նոր տեխնոլոգիաներով, որի միջոցով տասնյակ կիլոմետրի վրայից թիրախավորում են խաղաղ բնակչությանը»,- 168.am հետ զրույցում ասաց Ժաննա Գալստյանը։

Նա դժվարացավ որևէ գնահատական տալ տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին՝ նշելով, որ չի հետևում։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությանը՝ հրադադար հաստատելու վերաբերյալ, որը թշնամին չպահպանեց, Ժաննա Գալստյանն ասաց.

«Թշնամին որևէ միտք ու նպատակ չունի վերջ տալու այս ամենին, ինչ նպատակ դրել է, ուզում է  հասնել դրան, այն է՝ Արցախն առանց արցախահայության։ Մենք արդեն 30 տարուց ավելի է, շատ լավ գիտենք՝ ինչ է ուզում թշնամին»։

Տեսանյութեր

Լրահոս