Այս շրջադարձային պահը արտացոլում է Հայաստանի պատրաստակամությունը՝ անջատվելու Կրեմլի ուղեծրից և հետապնդելու եվրոպական արժեքներին համահունչ ապագա։ ԵԺԿ-ն ճանաչում է տեսլականային քայլերը, որոնք ուրվագծում են սուվերեն, անվտանգ և ժողովրդավարական ապագա՝ անկախ նախկին կայսերական կախվածություններից։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«Հայ ազգի համար Շուշիի ազատագրումն օրհասական էր, ադրբեջանցիներն իրենց հրետանին դրել էին Շուշիիում ու գնդակոծում էին Ստեփանակերտն ու հարակից գյուղերը։ Օրինակ, Քարին Տակի վրա բազմիցս անիվներ են գլորել, քարեր նետել, ինչն էլ հանգեցրել է հայտնի հերոսական ճակատամարտին՝ 1992 թվականի հունվարի 26-ին, երբ տեղի ունեցավ գյուղի ազատագրումը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արծվիկ Սարգսյանը։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը խորը մտահոգությամբ և վրդովմունքով արձագանքում է Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեղի ունեցած անթույլատրելի դեպքին, որի ընթացքում ակտիվիստ Արթուր Չախոյանը պետական աշխատողների կողմից խմբակային ծեծի է ենթարկվել ։ Համացանցում տարածված տեսանյութերում պարզ երևում է, որ բռնության գործադրմանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Նոր Նորքի թաղապետը։ «❗Մենք խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում, […]
Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու որոշում է ընդունել՝ մինչև քրեական վարույթի ավարտը: ԲԴԽ-ն նաև բավարարել է դատախազի միջնորդությունը՝ քրեական հետապնդում սկսելու համար։
ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունն ապրիլի 25-26-ին մասնակցել է Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին Մերիդիան էքսպո կենտրոնում։ Այս տարի փառատոնն իրականացվել է Բրենդի ուժը, արժեքներ, թիմ, արտադրանք կարգախոսով։
Ս.թ. ապրիլի 21-ին YoHealth-ը Դուբայ մոլում՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում, կազմակերպել է հատուկ հանդիպում հայազգի խառը ոճի մենամարտիկ (MMA), միջազգային աստղ և YoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանի հետ։
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը հակահայկական քարոզչություն էր իրականացրել, ինչին կտրուկ պատասխանել էին հայկական պատվիրակության ներկայացուցիչները:
Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ. ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց հետո լրագրողներին ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
Նոր Նորքի թաղապետարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանի և նրա ենթակաների կողմից ծեծի ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանը մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել, ստացիոնար բուժում է անհրաժեշտ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։
Այսօր առավոտյան Նորքի թաղապետարանում թաղապետի, աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Թաղապետը և աշխատակիցները հարձակվել են Արթուր Չախոսյանի վրա և հարվածներ են հասցրել նրան։ Միջադեպից հետո թաղապետարան են ժամանակ ոստիկանները։
Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է, որը պետական համակարգ է տեղափոխել քրեական բարքեր:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի ենթարկեց ակտիվիստ Արթուր Չախոյանին։
Ադրբեջանում մեկ օր դադարից հետո նեղսրտած անդրադարձել են Մոսկվայում` ՌԴ իշխող ուժի կազմակերպած միջոցառման ժամանակ, հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների միջև տեղի ունեցած «փոխհրաձգությանը»:
Մոտ մեկ ամիս է՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում, որոնք ուղեկցվում են Երևան-Աշտարակ ճանապարհը փակելով։ Քասախցիները պահանջում են չեղարկել որոշումը, ըստ որի՝ Քասախը Երևանին կապող միակ՝ 59 համարի ավտոբուսը պետք է հանեն երթուղուց և այն փոխարինեն «գազելով»։ Նրանք մի քանի անգամ արդեն հանդիպել են պատկան մարմինների ներկայացուցիչների հետ, սակայն որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, նրանց պահանջները չեն կատարվել։
«Բաբկեն Թունյանի հետ էլ էինք հանդիպել, բայց նա հարց լուծող չէ, մեզ էլ պարզ ասաց՝ հարցի լուծողն ինքը չէ։ Այս հանդիպումներից հասկացանք, որ միակ որոշողը Նիկոլ Փաշինյանն է։ Այդ հանդիպման հնարավորությունն ԱԺ-ում կա, օգտագործում ենք»,- եզրափակեց Կարինե Գևորգյանը։
Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը, որն, ըստ էության, Արցախի կառավարության սեփականությունն էր, անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ «Փաստինֆոյի» տեղեկություններով, դեռ 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր Արցախաբանկում։
Հայկ Սանոյան անունով մեկը կա։ 2022-2024 թվականներին արդարադատության նախարարությունում էն վարչության պետն էր, որը դատավորներին գործից հանելու միջնորդություններ էր մշակում կարենանդրեասյանական ԲԴԽ ուղարկելու համար։ Շատերին՝ ակնհայտ քաղաքական պատճառներով։
Նույնիսկ ՄԻԵԴ որոշում կա, որը արձանագրում է դատավորի ազատման ոչ իրավաչափ լինելը։
Երեկ «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ պատգամավորներին անհատական նամակներ ուղարկվեցին՝ Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում իմփիչմենթ նախաձեռնելու առաջարկով։ Այդ նամակներն ԱԺ նամակների արկղի մեջ գցեցին Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը և հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները հակահայ ձևակերպումներով փորձել են լարել իրավիճակը, սակայան, հայկական կողմից ստացել են համարժեք պատասխան։
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները միջադեպ են հրահրել, որին հայկական կողմից ստացել են համարժեք պատասխան։
Հայոց ցեղասպանության հարցը երկար ժամանակ եղել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առանցքային բաղադրիչներից մեկը։ Այն արտահայտել է ոչ միայն պատմական արդարության վերականգնման ձգտումը, այլև ծառայել է որպես համահայկական ինքնության, անվտանգության և միջազգային ճանաչման համար պայքարի գործիք։ Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Ցեղասպանության թեման աստիճանաբար դուրս է բերվել պետական ռազմավարական խոսույթից և փոխարինվել է «խաղաղության դարաշրջան» գաղափարով։ Փորձենք համադրել Սարգսյանի և Փաշինյանի կառավարման մոտեցումները՝ Ցեղասպանության հարցի ընկալման, գործարկման, իսկ Նիկոլի դեպքում՝ նաև քաղաքական վախերի դիտակետից։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումը:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանը մտադիր չէ լարել, խզել և փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ապագայում տեսնում Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները։
Պատմական օրինակները ցույց են տալիս, որ իմփիչմենտը կիրառվում է այն դեպքերում, երբ պետության ղեկավարի գործողությունները հակասում են սահմանադրությանը կամ ազգային շահերին։ 1974 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց՝ ի պատասխան Վոթերգեյթի սկանդալի պատճառով սկսված իմպիչմենտի գործընթացին։ Նիքսոնի դեպքում խոսքը գնում էր իշխանության չարաշահման և հետաքննության խոչընդոտման մասին։
ՔԿ նախագահի խոսնակ Կիմա Ավդալյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, և որ հոդվածը վերաբերում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում տեղի ունեցած դեպքին:
Ադրբեջանը շարունակում է սահմանագոտում կրակոցները և դրանում մեղադրելը հայկական կողմին: Ադրբեջանը շարունակում է նաև ՀՀ զինված ուժերի զինումը դիտարկել որպես սպառնալիք՝ չհրաժարվելով սահմանափակում կիրառելու իր պահանջներից, բայց դրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմն ընդլայնում է իր ռազմական և ռազմավարական համագործակցության աշխարհագրությունը, այդ թվում՝ Չինաստանի համար աստիճանաբար ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր դառնալով Հարավային Կովկասում:
Ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին, մաղթում ուժ, համբերություն և տոկունություն՝ կորստի ցավը հաղթահարելու համար:
ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին
Մոսկվայում անցկացվող «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության ներկայացուցիչներ՝ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը և Հայկ Դերզյանը այցելել և հարգանքի տուրք են մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին։