ՀԱԵ-ն գրեթե 1700 տարով ավելի հին է, քան այսպես կոչված Չորրորդ հանրապետությունը, որը Փաշինյանը ցանկանում է հռչակել. Արա Աբրահամյան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդումը նպատակ ունի նրան փոխարինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնազանդ անձով՝ կարծում է ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը.  փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Փաշինյանն այսօր պատրաստ է ամեն ինչի՝ միայն թե հունիսյան ընտրություններից հետո վերարտադրի իր իշխանությունը, – նշել է Աբրահամյանը և հավելել,- Հորինված պատճառաբանություններով հետապնդելով եկեղեցական բարձրաստիճան հոգևորականներին, իսկ այժմ՝ արդեն նաև գերագույն պատրիարքին և Ամենայն հայոց կաթողիկոսին, նա ցանկանում է նրանց փոխարինել իր խամաճիկներով՝ իրեն ենթակա կաթողիկոսով, որը կկատարի նրա կամքը և կքարոզի նրա օգտին»։

ՌԴ հայերի միության նախագահը հավելել է, որ Փաշինյանը պայքարում է Հայաստանում անկախ ինստիտուտների դեմ՝ իր իշխանությունն ամրապնդելու նպատակով, և հենց այդ պատճառով էլ պայքարում է եկեղեցու դեմ։

Աբրահամյանը հիշեցրել է, որ Հայ առաքելական եկեղեցին «գրեթե 1700 տարով ավելի հին է, քան այսպես կոչված Չորրորդ հանրապետությունը, որը Փաշինյանը ցանկանում է հռչակել»։

«Նրա հայտարարած «իրական Հայաստանը»՝ 29 743 քառ. կմ սահմաններում, միավորում է 2,5–3 միլիոն հայ, մինչդեռ Հայ առաքելական եկեղեցին միավորում է աշխարհով մեկ սփռված ամբողջ հայ ժողովրդին՝ ավելի քան 10 միլիոն մարդու», – նշել է Աբրահամյանը։

Նա նաև ընդգծել է, որ Հայ առաքելական եկեղեցին միջազգային հարաբերությունների սուբյեկտ է, քանի որ գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում, անդամակցում է տարբեր միջազգային եկեղեցական կազմակերպությունների և ունի Փաշինյանից անկախ ֆինանսական և կազմակերպչական-մոբիլիզացիոն հնարավորություններ։

Տեսանյութեր

Լրահոս