Մատենադարանը մեկ անձից գնման եղանակով շուրջ 21 միլիոն դրամ է հատկացրել ցուցանմուշների տեղափոխման և ապահովագրության համար
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը մեկ անձից ոչ մրցակցային գնման ընթացակարգով ծառայություններ է ձեռք բերել «Արկանել» ՍՊԸ-ից։ Ծառայությունների մատուցման պայմանագրի գինը կազմում է 20 միլիոն 837 600 դրամ։
Այս գումարի շրջանակում ընկերությանը պատվիրակվել է իրականացնել՝
«Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստի նմուշներ» ցուցադրության շրջանակում՝ ապահովագրություն (մեխից-մեխ ապահովագրություն, առանց չհատուցվող գումարի, ստորև նշվող պայմանների հիման վրա),
Նույն ցուցադրության շրջանակում՝ ձեռագրերի փաթեթավորում, արկղավորում, ուղեկցում բեռնային համալիր, մաքսային ձևակերպումներ, արկղերին օդանավ բեռնման և առաքման կազմակերպում միջանկյալ օդանավակայան։ Ձևակերպումները՝ թանկարժեք բեռ։ Ցուցահանդեսի վերադարձի ժամանակ բեռի դիմավորում, մաքսային ձևակերպումներ, բեռի տեղափոխում Մատենադարան, ապափաթեթավորում, մաքսային զննման կազմակերպում,
Միջանկյալ օդանավակայանում՝ տրանզիտ երկրի բեռնային համալիրում բեռի դիմավորման, պահեստավորման և առաքման կազմակերպում և վերահսկում /երկու ուղղություններով՝ Երևան-Մադրիդ, Մադրիդ-Երևան/,
Ցուցանմուշների անվտանգության ապահովման հետ կապված կազմակերպչական և վերահսկողական ծառայությունների իրականացում «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստի նմուշներ» ցուցադրության շրջանակում՝ ցուցահանդեսի արտահանման և ներմուծման ընթացքում գործընկերների ընտրություն։
Ցուցադրությունը, ըստ ծառայությունների մատուցման ժամանակահատվածի, նախատեսված է մարտի 10-ից հունիսի 25-ը։



