Ուժեղ առաջնորդը կկարողանա Ալիևին ասել՝ «Ո՛չ». Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ Բաքվի բռնապետը նոր նկրտումների մասին է խոսում: Նարեկ Կարապետյանը արձագանքել է. «Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից մեկ օր անց «խաղաղ» Իլհամ Ալիևը հայտարարեց. «Մենք նույն վերաբերմունքն ենք ուզում հարյուր հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ այսօրվա(!) Հայաստան»։

Այս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա։

Մենք հիմա ուժեղ առաջնորդության կարիք ունենք»։

Տեսանյութեր

Լրահոս