«ՀայաՔվեն» կմասնակցի ԱԺ ընտրություններին

«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին։ Այս մասին հայտնում են «ՀայաՔվե»-ից։

«Ընդառաջ գնալով մեր բազմահազար հետևորդների և աջակիցների հորդորներին` «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը քաղաքական հայտ է ներկայացնում՝ մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին:

Փետրվարի 15-ին կայացել է մեր միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվել են նրա նոր կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվել են կուսակցության ղեկավար մարմինները, ինչպես նաև` պաշտոնական որոշում է կայացվել` մասնակցելու 2026 թ. խորհրդարանական ընտրություններին:

Փետրվարի 18-ին «ՀայաՔվեի» մեծ թիմը մամուլի ասուլիսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկը, կներկայացնի նախընտրական ծրագրի հիմնադրույթները և ընտրություններին մասնակցության նախընտրելի ձևաչափը:

Միացե՛ք մեր թիմին, միասի´ն կերտենք վաղվա մեր հաղթանակները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս