Շավարշ Քոչարյանը չէր սխալվում. Հայաստանի գործող իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների, հրաժարվելով Արցախի ինքնորոշման իրավունքից, համաձայնում են Ալիև-Էրդողան տանդեմի կողմից տարվող քարոզչության հետ, որի արդյունքում միջազգային հանրության մի զգալի հատված համարում է, որ Արցախում Հայաստանն ագրեսոր է եղել:
Փաշինյանի հերթական սուտը.2050 թ. ՀՀ բնակչությունը կդառնա 2.6 միլիոն՝ խոստացած 5 միլիոնի փոխարեն
ԵԺԿ Գլխավոր քարտուղար Տանասիս Բակոլասն իր թվիթերյան միկրոբլոգի էջում դատապարտել է ՀՀ կառավարությանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ՀՀ-ից ելքի արգելքի որոշման առնչությամբ:
Եվրոպական Ժողովրդական կուսակցության Գլխավոր քարտուղար Տանասիս Բակոլասը խստորեն դատապարտել է Հայաստանի կառավարությանը՝ Արմեն Աշոտյանի՝ Հայաստանից ելքի արգելքի հետ կապված դեպքի առիթով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմեն Աշոտյանը՝ տարածելով Տանասիս Բակոլասի թվիթերյան գրառումը։
Փաշինյանը կրկին խեղաթյուրում ու կեղծում է փաստերը
Լիդերները կամ առաջնորդության ձևաչափերը իրենց չարած կամ տապալած գործի համար, որպես արդարացում վերջում նշում են հասարակության որակը։ Սա կիսաճշմարտություն է, որը երբեք արդարացում չի կարող լինել։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այսօր լիագումար նիստերի դահլիճում ձեռնպահ քվեարկեց Պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինվորական ծառայության» մասին օրենքում փոփոխությունների նախագծին, ինչից հետո պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես եկավ վարման կարգի վերաբերյալ ելույթով։
Կառավարության նոյեմբերի 14-ի նիստում հաստատվել է Երևան համայնքի տրանսպորտային ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենքի նախագիծը:
«Տղես շատ էր սիրում պոստ պահել, ծառայության մեծ մասը պոստերում էր՝ պայմանագրայինների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2022 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Մաքսիմ Գևորգյանի հայրը՝ Արթուր Գևորգյանը։
Samsung Electronics ընկերությունը մեկնարկում է 2022 թվականի Neo QLED հեռուստացույցների նոր մոդելային շարքի վաճառքը Հայաստանում: Նորացված մոդելային շարքն ունի պատկերի ու ձայնի բարելավված որակ, պրեմիում կարգի դիզայն և անհատականացման խելացի տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հեռուստադիտողները կկարողանան առավելագույն հարմարավետությամբ դիտել իրենց սիրելի ֆիլմերն ոu հաղորդումները:
168.am-ի տեղեկություններով, Մեղրիի զորամասում զինվոր է մահացել: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական վարկածով զինվորը մահացել է ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում։
Վերջերս իր թվիթերյան միկրոբլոգի էջն ակտիվացրած Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ին Շուշիում ունեցած ելույթին։
168.am-ի հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ բնակիչներից մեկին՝ Սեյրան Օհանջանյանին, 25 մլն դրամ փոխհատուցում են տվել, իսկ մնացածների բնակարանների հարցերի լուծումն ընթացքի մեջ է։
«Շատ դժվար ու ահավոր ցավ է, սրանից դժվար ու դաժան ապրելակերպ չկա․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 18-ամյա Սարգիս Արշակյանի մայրը՝ Աիդա Արտաշյանը։
Գրաֆիկ-նկարիչ, քվիլտինգի վարպետ Մոնի Հովսեփյանի վերջին տասը տարիների աշխատանքներն այս օրերին «Ժամանակի անիվը» խորագրով ցուցադրված են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում:
Նոյեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում ինքնասպանություն գործած 23-ամյա Լիլիթ Հարությունյանը ադրբեջանական վերջին՝ այս տարվա սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով զոհված 30-ամյա Արմեն Կարապետյանի կինն էր։
ՔՊ համագումարում Փաշինյանը հայտարարում էր, թե բյուջեի եկամուտներն ավելացրել ենք 43 տոկոսով
«ԽՍՀՄ-ից հետո արդեն տասնյակ տարիներ Հայաստանի գիտությունն անմխիթար վիճակում է, և 1-2 տարում, կարծում եմ, այն հնարավոր չէ վերականգնել»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Գոռ Գևորգյանը՝ հավելելով, թե վերջին տարիներից սկսված գործողությունները պետք է ինտենսիվ լինեն ու շարունակական բնույթ կրեն:
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և խոսել անվտանգային խնդիրների մասին։
Եթե նման նամակ եք ստացել, դիմեք ինձ, կամ Արթուր Պապյանին, կամ մեր Cyberhub.am֊ի էջին։ Կամ եթե մեզ չեք վստահում, Ռուբեն Մուրադյանին դիմեք։ Մեջներդ մի պահեք, որ հասկանանք, ինչ մակարդակի հարձակման տակ ենք»։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ինստագրամյան պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել Արցախից՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Պարգև Սրբազանի հետ։
Տնտեսության անկասելի ընթացքը
Հիշեցնենք, որ նախօրեին Աննա Հակոբյանը Իսլանդիա կատարած այցի երկրորդ օրը մասնակցել էր «Գենդերային հավասարության պաշտպանություն և առողջություն՝ բոլորի համար» խորագրով քննարկմանը:
ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ չնայած բանակցություններն ակնհայտորեն դժվար են և ժամանակ կպահանջեն, սակայն չափազանց կարևոր է չկորցնել արդեն իսկ առկա տեմպը։ Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին մեղմացնել հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրացումից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակը` նշելով, որ լրանում է 44-օրյա պատերազմի ավարտի 2-րդ տարին։
Թվիթերում օգտատերերից մեկը տարածել է տեսանյութ՝ Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի (Դիջեյ Էդոյի) մասնակցությամբ:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանն անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ Ալիևը նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո պնդում է այն նարատիվները, թե Արցախի հարցը լուծված է, և Արցախը չպետք է բանակ ունենա։
Փաշինյանն ասաց, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ընդունում են 1991թ. սահմանը, դրանով իսկ ֆիքսում է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները.
Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Նիկոլ, բա որ Ալիեւն ուզում է մեզ ցեղասպանել, ինչո՞ւ երկու տարի շարունակ միակողմանի զիջումների գնացիր՝ հանձնելով Գորիս-Կապան 21 կմ, Բերձորը, Աղավնոն։
Նոյեմբերի 10-ը Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրն է: Օրվա խորհուրդն ու նպատակն է՝ ամբողջ աշխարհում բարձրացնել հասարակության մոտեցումն ու գնահատականը հօգուտ գիտության:
Մեծ Բրիտանիայի խոշորագույն սուպերմարկետները քննարկում են Լեհաստանից ձվի ներմուծման կամ դրանց վաճառքի սահմանափակման հնարավորության և ծագած դեֆիցիտի հարցը: Դեֆիցիտի պատճառ դարձել են թռչնագրիպի հերթական բռնկումը և ամառային տապի հետևանքները Մեծ Բրիտանիայում, որի ժամանակ սատկել են միլիոնավոր թռչուններ: