Այդ դուք էք փակել պողոտան, այլ ոչ թե մենք:
Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է մնալ լարված:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Կերպարի վրա կարելի է անվերջ աշխատել, ինչպես մոնտաժի ու ամբողջ ֆիլմի վրա։ Անընդհատ կարելի է գույներ ավելացնել, ավելի լավացնել։ Որքանով է դա ստացվել, միայն հանդիսատեսը պետք է որոշի։
Շիրակի մարզի շատ համայնքներում առաջնային խնդիր շարունակում է մնալ ոռոգման և խմելու ջուրը:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես աշտարակեցու փողոցի թիվ 84 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին Հարություն Մկրտչյանին շտապօգնությունը Երևանի Թումանյան փողոցից տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, և վերջինիս բուժօգնություն ցույց տալու նպատակով պառկեցրել են վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքի հիվանդասենյակում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 8-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք է ներկայացել 1991 թ. ծնված Արայիկ Հ.-ն:
ԴԱԻՇ-ը մուսուլման փախստականներին մեղավորներ է հայտարարել: Նրանք մեղավոր են այն բանում, որ երեխաներին տանում են «անհավատների» աշխարհ՝ ենթարկելով գայթակղությունների, հայտնում է Reuters-ը:
Սեպտեմբերի 12-16-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Անկարան վերջնականապես սառեցրել է «Թուրքական հոսք» նախագիծը, գրում է թուրքական Hurriyet թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների սեփական աղբյուրներին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այսօր այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կառուցվող օլիմպիական ավան, ծանոթացել շինարարության ընթացքին և շուրջ 7500 քմ. մակերեսի վրա ավելի քան 300 մարզիկի համար նախատեսված մարզաբազայում ստեղծված պայմաններին:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 18 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՄԱԿ-ի կենտրոնակայանի տարածքում թույլատրվել է բարձարացնել այն պետությունների դրոշները, որոնք այդ կազմակերպությունում ունեն դիտորդների կարգավիճակ:
«Ազադլըգ» թերթի փոխանցմամբ՝ զինծառայող Բալաահմեդ Ֆազիլ օղլու Ռուստամովը կասկածելի հանգամանքներոմ մահացել է: Նա ծնունդով Ղազախի Քեմերլի գյուղից էր: Զինծառայության էր կանչվել Բաքվի Խազարի շրջանից: Ընդամենը 6 ամիս է, որ ծառայում է բանակում:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 22.45-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրոպական դատարանը վճռել է, որ ժամանակը, որը ծախսվում է աշխատավայր հասնելու վրա, պետք է համարվի աշխատանքային օրվա մաս:
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում հասցեագրված պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Հակաադրբեջանական բանաձևի օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած 365 եվրախորհրդարանականներից 202-ը:
«Վերջին տարիներին նկատում ենք, որ փոխվում է Ադրբեջանում օգտագործվող սպառազինությունների քանակը, ձևերը, և եթե մի քանի տարի առաջ սովորական զենքեր էին օգտագործում, ապա հիմա օգտագործում են հրետանի, հրթիռներ, 120 մմ-անոց ականանետներ, ինչը, բնականաբար, մտահոգիչ է»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում և Հայոց Եկեղեցու թեմերում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը, որտեղ ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Ռուսաստանի կողմից միաժամանակ Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցին:
Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում բնակվող Գերման Ստերլիգովը հյուրընկալվել է ռուսական Дождь հեռուստաալիքով հեռարձակվող Собчак живьем հաղորդաշարին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ` պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի գլխավորությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է «Շանթ-2015» զորավարժությունների ակտիվ գործողության փուլը, որին ներկա է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն չի ճանաչի Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին անցկացվելիք տեղական ընտրությունները:
Երեկ «Արտաշատի ԲԿ» հոսպիտալացված Բաղրամյան գյուղի դպրոցականներն ապաքինվում են։ Նրանց զգալի մասն արդեն դուրս է գրվել։
Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, Եվրախորհրդարանի՝ երեկ Ադրբեջանի դեմ ընդունած բանաձևի առնչությամբ արտահերթ նիստ է հրավիրել:
Նվազագույնը 30 մարդ է սպանվել Թուրքիայի հարավարևելյան Ջիզրե քաղաքում ուժայինների հետ բախումների հետևանքով, հայտնում է BBC-ն՝ ներկայացնելով Թուրքիայի ՆԳՆ տվյալները: Ջիզրեն գտնվում է Իրաքի ու Սիրիայի սահմանին մոտ: