«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ համապատասխան ընկերությանը Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով հողատարածքներ հատկացնելու գործընթացում Սյունիքի մարզի Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Կալավան գյուղում Ճամբարակի hամայնքապետարանի եւ ԵԿՄ Ճամբարակի մասնաճյուղի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ապրիլյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի վարած քաղաքականությանը:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ողջունել է Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԵԽԽՎ-ում: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ողջունելի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԵԽԽՎ-ում, հատկապես՝ Արցախի ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում եվրոպական կառույցների դերակատարման մասին հատվածը: Այո, մարդու իրավունքների համընդհանրությունը ենթադրում է, որ արցախցիների […]
ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ապրիլի 11-ին հանդիպումներ են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի և ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, իսկ ապրիլի 12-ին՝ ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի և ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին մասնակցեց «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով կոնֆերանսի փակման արարողությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախագահությամբ ապրիլի 12-ին անցկացվել է փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը:
Ապրիլի 11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալելով իտալական «Նապոլի»-ն հաղթեց:
Նուրբ պիրոգ՝ հալած պանրով:
Ապրիլի 11-ին` ժամը 20:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Նապոլի» հանդիպման մեկնարկային կազմերը հայտնի են:
Բրյուսելում ապրիլի 11-ին տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ:
Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան որ էջում գրում է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խորհրդարանում ապրիլի 5-ին տեղի ունեցած քննարկմանը հաջորդած իրադարձություններից անմիջապես հետո կապի մեջ է եղել Ոստիկանության հետ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեթգելդի Այազովին՝ վերջինիս խնդրանքով։
Ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
Կառավարությունն ընդունեց որոշում, որով կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, ինչպես նաև պետական ծառայություններն առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացված հերթական խորհրդակցության ընթացքում հանձնարարեց՝ ամենայն ուշադրություն սեւեռել աղբահանության ու աղբահեռացման խնդիրներին՝ բացառելու համար շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերը:
Գեղարքունիքի մարզում առանձին կազմակերպությունների ու ներդրողների կողմից գնալով ավելանում են հետաքրքրությունները արեգակնային էներգիայի արտադրության ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով:
Տխրահռչակ խավիարային դիվանագիտությունը ներխուժել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատերից ներս, որպեսզի կապի միջազգային հանրության աչքերն Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության, պետության զավթման իրողության, ավտորիտար համակարգի և քաղհասարակության նկատմամբ հալածանքների վերաբերյալ։
Ապրիլի 11-ին՝ ժամը 18.25-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հայտնաբերել են 17-ամյա Սասուն Այվազյանին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:
Երկրապահ կամավորականների միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով հայտարարությունը, թե Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ անդամության վկայականներ են վաճառվել:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է մամուլի՝ իր հետ կապված հրապարակումներին:
ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները դարձել են հատուկ դպրոցի սաների կնքահայրեր:
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովը:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն ապրիլի 6-11-ը աշխատանքային այցով գտնվում էր Լոս Անջելեսում:
Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. գարնանային հանդիպումների շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: