
«Արսենալ»-ը հաղթեց «Նապոլի»-ն. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալելով իտալական «Նապոլի»-ն հաղթեց:
Առաջին խաղակեսի մեկնարկում «Արսենալ»-ը առավելություն ուներ, որը գոլի վերածեց 15-րդ րոպեին: Աչքի ընկավ Արոն Ռեմզին: Հետագայում էլ «զինագործները», ըստ վիճակագրության, առավելություն ունեին: 25-րդ րոպեին «Նապոլի»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Կուլիբալը և թիմերը ընդմիջման գնացին 2:0 հաշվով հօգուտ անգլիական ակումբի: Երկրորդ կեսում «Նապոլի»-ին նախաձեռնությունը վերցրել էր իր ձեռք, սակայն «զինագործների» դարպասը գրավել չէր հաջողվում: Ի վերջո «Արսենալ»-ը հաղթեց «Նապոլի»-ն 2:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին: