Երևանում Nissan-ի վարորդը վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com
Ապրիլի 11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 87-ամյա Մարի Էլմասյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Ճանապարհային ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: