Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջոցներ ձեռնարկել Իրաքում, քանի որ բավարարված չէ Վաշինգտոնի և Բաղդադի խոստումներով, թե «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները չեն մասնակցի Մոսուլի գրավմանը:
Լիտվայում հոկտեմբերի 23-ին երկրի 68 ընտրատարածքներում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։
Իրաքի կառավարական զորքերը մտել են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաք տանող ճանապարհին տեղակայված վերջին բնակավայրը, հայտնում է Al Sumaria արաբական հեռուստաալիքը:
Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:
Սիրիայում Ռուսաստանի խնդիրը ահաբեկչական կազմակերպություններից ազատագրելն է ու երկրի փլուզումը կանխելը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Գեթիսբերգ քաղաքում իր ելույթի ժամանակ պատմել է, թե ինչով է զբաղվելու նախագահության 100 օրվա ընթացքում, եթե հաղթանակի նախագահական ընտրություններում:
Սիրիական Հալեպ քաղաքում թեժ մարտեր են ընթանում այն բանից հետո, ինչ շաբաթ օրն ավարտվեց հրադադարի եռօրյա ժամկետը, հայտնում են սիրիացի ակտիվիստները:
«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը կալանավորվել է և մեղադրվում է 22-ամյա Լևոն Սահակյանի դիտավորյալ սպանության համար:
WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի աշխատակազմի ղեկավար Ջոն Պոդեստայի նոր նամակները:
Իրաքի խորհրդարանը արգելք է սահմանել ալկոհոլի վաճառքի, ներկրման ու արտադրության վրա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտակայքում այրվում է «ՎԱԶ 21-015» մակնիշի ավտոմեքենա:
Խիստ ցրտերի նախօրեին բժիշկները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել կենդանական ծագում ունեցող մթերքներին, որոնք կարելի է համարձակ օգտագործել հիվանդությունների պրոֆիլակտիկայի և ինֆեկցիաների դեմ պայքարելու համար:
Ինչ է տեղի ունենում մեր ստամոքսի հետ, երբ մենք նիհարում ենք: Արդյոք այն նույնպես փոքրանում է:
Tesla Model 3 նոր էլեկտրոմոբիլի շնորհանդեսի ժամանակ ընկերության ղեկավար Իլոն Մասկը խոսել է Ուկրաինայի մասին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ի ժամը 20:30-ի դրությամբ, Գորիսի ամբողջ տարածաշրջանում, Կապան – Քաջարան ճանապարհահատվածում, Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50մ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին:
Հինգ, տաս, տասնհինգ տարի հետո մեր երկիրը տեսնում եմ հայկական:
Այսօր երեկոյան պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:
Ջրհոսը, թերևս, Կենդանակերպի գոյություն ունեցող նշաններից ամենաանկանխատեսելին է:
Սույն թվականի հոկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 22.03-ին (Գրինվիչի ժամանակով` 18.03) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Շիրակի մարզի Աշոցք գյուղից 13 կմ դեպի հարավ-արևելք:
«Պատանի լրագրողների» դպրոցում հոկտեմբերի 19-ին դանակահարված Լեւոն Սահակյանը քիչ առաջ «Արմենիա» ԲԿ-ում մահացել է:
Ավարտվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը:
Հալեպում բնակվող 2 հազար 728 հայ ստացել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը:
ՌԴ Կրասնոյարսկի շրջանում գտնվող Վանկոր համայնքից Նոր Ուրեգոն տեղափոխվող ՄԻ-8 ուղևորատար ուղղաթիռը Յամալի շրջանում անհետացել է ռադարների տեսադաշտից:
Ռուսաստանը քննարկում է Լիբանանին մարդասիրական օգնության տրամադրումը վերսկսելու հարցը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Շուշի քաղաք եւ Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցում մասնակցել Արցախյան ազատամարտում նահատակված հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի անվան դասարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում հստակեցվել է կուսակցության՝ նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի օրակարգը:
Եվրամիությունը և միջազգային այլ կազմակերպություններ հուսով են, որ ապրիլյան դեպքերից հետո ղարաբաղաադրբեջանական շփման գծում հրադադարը կպահպանվի:
Ֆրանսիայի արևմտյան հատվածում գտնվող Բրեստ քաղաքի լքված տներից հոկտեմբերի 21-ին տարհանվել է 40 միգրանտ, որից 15-ը` երեխա: