Բաժիններ՝

Ռուսաստանում անհետացել է ուղևորատար ուղղաթիռ

ՌԴ Կրասնոյարսկի շրջանում գտնվող Վանկոր համայնքից Նոր Ուրեգոն տեղափոխվող ՄԻ-­8 ուղևորատար ուղղաթիռը Յամալի շրջանում անհետացել է ռադարների տեսադաշտից: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆակս»­-ը:

Հաղորդվում է, որ ժամեր առաջ ուղղաթիռի անձնակազմի հետ կապն ընդհատվել է, և մեքենան չի ժամանել Նոր Ուրեգոն վայրեջք կատարելու համար:

ТАСС-­ն իր հերթին հայտնում է, որ ՄԻ-­8 ուղղաթիռն անհաջող վայրէջք է կատարել Յամալա Նենեցյան ինքնավար շրջանում:

Տարբեր տվյալներով ինքնաթիռում եղել են 20­22 մարդ:

Ուղղաթիռի հնարավոր կործանման, ուղևորների և անձնակազմի ճակատագրերի մասին տեղեկությունները ճշտվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31