Ռուսաստանը կարող է վերսկսել Լիբանանին մարդասիրական օգնության տրամադրումը
Ռուսաստանը քննարկում է Լիբանանին մարդասիրական օգնության տրամադրումը վերսկսելու հարցը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինը:
«Մենք մեր հնարավորությունների սահմաններում քննարկում ենք մարդասիրական օգնության տրամադրման վերսկսման հարցը: Ուշադրության տակ ունենալով այս ոլորտում մեր հատուկ պայմաններում լինելը՝ մենք այս հարցն այսպես չենք թողնի» նշել է Զասիպկինը:
«Երկար ժամանակ մենք տրամադրում էինք նյութական օգնություն, սակայն պայմանները փոխվեցին: Օրինակ` Ուկրաինայում սկսված կոնֆլիկտի հետևանքով Ռուսաստանը մեծ մասշտաբով օգնություն սկսեց ուղարկել Ուկրաինայի արևելյան շրջանին», ընդգծել է դեսպանը: