Բաժիններ՝

«Femen»-ի ակտիվիստուհիները «մերկ ջիհադ» հայտարարեցին իսլամիստներին (լուսանկարներ)

«Femen» ֆեմինիստական շարժման ակտիվիստուհիները «մերկ ջիհադ» (ջիհադ` սրբազան պատերազմ` ըստ իսլամի,-խմբ.) են հայտարարել արաբական երկրներում իրենց հակառակորդներին: Այս մասին հայտնում է «Russia today» լրատվական ծառայությունը: Իսկ այս հայտարարության պատճառը Թունիսում մուսուլմանական հոգևոր առաջնորդներից մեկի` մուֆթի Ադել Ալմիի կոչն է` սպանելու Թունիսում «Femen»-ի ակտիվիստուհիներին:

Հիշեցնենք, որ վերջերս Թունիսի ֆեմինիստուհիներից մեկը, ով ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր իր կիսամերկ լուսանկարը, հոգևոր առաջնորդի կողմից դատապարտվեց մահապատժի, որը պետք է իրականացվի քարկոծումով:

Իսկ շարժման ներկայացուցիչներն իրենց հայտարարությամբ կոչ են անում ոտքի կանգնել ամբողջ Արևելքի կանանց` Թուրքիայից մինչև Ինդոնեզիա:

«Մեր կրծքերը ձեր քարերից պինդ են»,- նշված է «Femen»-ի կայքում տեղադրված կոչում:

«Femen» շարժումը հիմնադրվել է 2008 թ. Ուկրաինայում:

Այս նկարի համար են մահվան դատապարտել թունիսցի կնոջը

B

B

fem55

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930